Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն է հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:



