Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի և Հայաստանի անվտանգության, պատերազմի ու պետական դիմադրողականության փորձերի համեմատությունը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է դառնում քաղաքական ու հանրային քննարկումների առարկա։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե նման համեմատությունը լիովին անհամատեղելի է, քանի որ խոսքը տարբեր չափեր, տարբեր ռեսուրսներ, տարբեր աշխարհագրական պայմաններ և տարբեր միջազգային դերակատարումներ ունեցող պետությունների մասին է։ Սակայն խորքային մակարդակում այդ համեմատությունը կարևոր է, որովհետև այն հնարավորություն է տալիս հասկանալ ոչ միայն ռազմական կամ աշխարհաքաղաքական գործընթացները, այլև պետական մտածողության, ռազմավարական պլանավորման, ազգային կամքի, քաղաքական առաջնորդության և հասարակական դիմադրողականության միջև եղած կապը։

Գաղտնիք չէ, որ Իրանը երկար տարիներ գտնվել է աշխարհի ամենահզոր պետության՝ Միացյալ Նահանգների ճնշման ներքո։ Տասնամյակներ շարունակ Թեհրանը ենթարկվել է խիստ տնտեսական պատժամիջոցների, քաղաքական մեկուսացման, դիվանագիտական ճնշումների, հատուկ ծառայությունների գործողությունների, կիբերհարձակումների և ռազմական սպառնալիքների։ Միևնույն ժամանակ, Իրանի դիմաց կանգնած է նաև Իսրայելը, որն ունի աշխարհի ամենազարգացած ռազմական և հետախուզական համակարգերից մեկը, ինչպես նաև արևմտյան առաջատար տեխնոլոգիական հնարավորություններ։ Իրանական ղեկավարությունը երբեք չի ունեցել պատրանք, թե կարող է ռեսուրսների առումով հավասարվել ԱՄՆ-ին կամ Իսրայելին։ Իրանի ռազմավարությունը կառուցված էր ոչ թե հակառակորդից ավելի ուժեղ լինելու, այլ հակառակորդի համար հաղթանակի գինը հնարավորինս բարձրացնելու տրամաբանության վրա։

Հենց այստեղ է երևում առաջին կարևոր տարբերությունը Հայաստանի և Իրանի միջև։ Իրանը տասնամյակներ շարունակ առաջնորդվել է այն գաղափարով, որ պատերազմը սկսվում է ոչ թե պատերազմի օրը, այլ շատ ավելի վաղ։ Այդ պատճառով Իրանը ձևավորեց բազմաշերտ պաշտպանական համակարգ, զարգացրեց հրթիռային կարողությունները, ստեղծեց ապակենտրոնացված հրամանատարական կառույցներ, ներդրեց ռազմական արդյունաբերություն, կառուցեց ստորգետնյա ենթակառուցվածքներ և պատրաստեց հասարակությանը երկարատև դիմակայության պայմաններին։ Իրանի ռազմավարական մտածողության առանցքում գտնվում էր այն համոզմունքը, որ եթե հակառակորդը վստահ լինի, որ հաղթանակը հեշտ է լինելու, ապա պատերազմն անխուսափելի է դառնում, իսկ եթե հաղթանակը դառնա չափազանց թանկ, ապա նույնիսկ ամենահզոր պետությունները ստիպված կլինեն բանակցել։ Իրանը նաև հասկացել էր, որ ժամանակակից աշխարհում պատերազմը միայն ճակատային մարտ չէ։ Այդ պատճառով ստեղծվեց, այսպես կոչված, «դիմադրության առանցքը», որի միջոցով Թեհրանը տարիներ շարունակ ընդլայնեց իր ազդեցությունը տարածաշրջանում։

Անկախ նրանից, թե ինչպես են տարբեր երկրներ գնահատում այդ քաղաքականությունը, փաստ է, որ Իրանը ձգտում էր իր անվտանգության գոտիները տեղափոխել սեփական սահմաններից դուրս։ Այսինքն, հնարավոր ճակատամարտերը պետք է տեղի ունենային ոչ թե Թեհրանի մատույցներում, այլ տարածաշրջանի այլ հատվածներում։ Սա դասական ռազմավարական մտածողություն է, որի նպատակն է նվազեցնել անմիջական սպառնալիքը սեփական պետության նկատմամբ։

Մյուս կարևոր հանգամանքը աշխարհագրական և տնտեսական լծակների օգտագործումն էր։ Իրանը գիտակցում էր, որ ռազմական հզորությամբ չի կարող մրցել Միացյալ Նահանգների հետ, սակայն ուներ մի կարևոր առավելություն՝ աշխարհագրական դիրքը։ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ համակարգի կարևորագույն հանգույցներից մեկն է, և Իրանը մշտապես փորձել է այդ գործոնը ներառել իր անվտանգության հաշվարկներում։ Երբ պետությունն ունի ռազմավարական նշանակության աշխարհագրական դիրք, այդ դիրքը կարող է վերածվել քաղաքական ազդեցության գործիքի։ Իրանական ռազմավարությունը հենց այսպիսի քայլի էլ դիմեց։

Եթե այս ամենը համեմատենք Հայաստանի իրավիճակի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ այստեղ խնդիրը միայն ռեսուրսների պակասը չէր։ 2016 թվականի Ապրիլ յան պատերազմն արդեն ցույց էր տվել, որ Ադրբեջանը շարժվում է ռազմական լուծման ուղղությամբ։ Այդ պատերազմը պետք է դառնար ահազանգ, որը կստիպեր ամբողջ պետական համակարգին անցնել արագ վերակազմավորման, բանակի արդիականացման, պաշտպանական նոր հայեցակարգի մշակման և հասարակության պատրաստման ճանապարհով։ Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ նման համակարգային մոտեցում չի ձևավորվել։ Առավել ևս 2018 թվականից հետո երկիրը գնաց լրիվ հակառակ ճանապարհով:

2020 թվականի պատերազմը բացահայտեց ոչ միայն տեխնոլոգիական անհավասարությունը, այլև կառավարման, պլանավորման և ռազմավարական պատրաստվածության խնդիրները։ Պատերազմի ընթացքում հաճախ ստեղծվում էր տպավորություն, որ պետական համակարգը գործում է իրավիճակային տրամաբանությամբ և չունի երկարաժամկետ մշակված հակազդման ծրագիր։ Այն, որ պատերազմի ընթացքում հանրային դիսկուրսում առանցքային տեղ զբաղեցրին կամավորական ջոկատների ձևավորման հարցերը, ինքնին վկայում էր, որ պետությունը փորձում էր լրացնել այն բացերը, որոնք պետք է լրացված լինեին խաղաղ ժամանակաշրջանում։

Հաճախ որպես պարտության հիմնական բացատրություն ներկայացվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմի ընթացքում։ Անկասկած, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին վճռորոշ նշանակություն ուներ։ Սակայն պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ ավելի թույլ պետությունները կարողացել են խուսափել ռազմավարական պարտությունից նույնիսկ շատ ավելի ուժեղ հակառակորդների դեմ պայքարում։ Պետության խնդիրը ոչ թե հակառակորդից ուժեղ լինելն է, այլ իր հնարավորություններն այնպես կազմակերպելը, որ հակառակորդը չկարողանա հասնել իր նպատակներին նվազագույն գնով։

Այս համատեքստում հաճախ բարձրացվում է նաև Հայաստանի կողմից ունեցած հնարավոր լծակների չօգտագործման հարցը։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական տնտեսության մեջ զգալի մասնաբաժին են կազմում նավթագազային եկամուտները և դրանց արտահանման ենթակառուցվածքները։ Տեսականորեն այդ ենթակառուցվածքները կարող էին դիտարկվել որպես ռազմավարական ճնշման միջոցներ։ Սակայն անկախ նրանից, թե որքանով էր գործնականում հնարավոր նման գործողությունների իրականացումը, փաստ է, որ հայկական կողմը հիմնականում գործել է պաշտպանական և արձագանքող տրամաբանությամբ, այլ ոչ թե հակառակորդի ռազմավարական հաշվարկները փոխելու տրամաբանությամբ։

Հետագա զարգացումները ևս խորացրին այս ընկալումները։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում Ադրբեջանին փոխանցվեցին նաև այն տարածքները, որոնք ռազմական ճանապարհով դեռևս չէին անցել նրա վերահսկողության տակ։ Այս հանգամանքը հետագայում ադրբեջանական քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից ներկայացվեց որպես կարևոր ձեռքբերում, քանի որ որոշ շրջանների նկատմամբ ռազմական գործողությունները կարող էին ենթադրել զգալի կորուստներ։ Սակայն խնդիրն այն է, որ հայկական կողմը նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումից հետո լիովին անիմաստ համարեց պայքարի ճանապարհը։ Ու հետագա իրադարձություններն այնպիսի իրավիճակ ձևավորեցին, որ նույնիսկ Ադրբեջանում էին զարմացած իրենց կտրուկ հաջողությունից։

Արդյունքում հայկական իրականության մեջ ամրապնդվեց այն ընկալումը, որ պետական քաղաքականության առանցքում աստիճանաբար ավելի ու ավելի է գերակշռում ռիսկերի նվազեցման միջոցով նոր զիջումների գնալու մոտեցումը։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պնդում են, որ իրենց քաղաքականությունը բխում է ուժերի իրական հարաբերակցությունից և նպատակ ունի կանխել ավելի լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ Այս երկու մոտեցման միջև հակասությունն այսօր դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական բանավեճերից մեկը։

Սակայն խնդիրը միայն տարածքների կամ ռազմական հաշվեկշիռը չէ։ Պետությունների դիմադրողականությունը ձևավորվում է նաև հոգեբանական և գաղափարական հարթություններում։ Իրանի օրինակը ցույց է տալիս, որ պետությունը երկար ժամանակ կարող է պահպանել պայքարելու կամքը նույնիսկ ծանր տնտեսական և ռազմական ճնշումների պայմաններում, եթե հասարակության մեջ առկա է դիմադրության գաղափարի շուրջ ձևավորված համախմբում։

Միևնույն ժամանակ, պատմությունը ցույց է տալիս նաև, որ միայն կամքն էլ բավարար չէ. այն պետք է ուղեկցվի կազմակերպվածությամբ, ռազմավարությամբ, ինստիտուցիոնալ պատրաստվածությամբ և ռեսուրսների արդյունավետ կառավարմամբ։

Հայաստանի համար Իրանի փորձի հիմնական դասը, հավանաբար, ոչ թե հակամարտությունների կամ արտաքին քաղաքականության կոնկրետ մոդելների կրկնօրինակումն է, այլ պետական մտածողության բնույթը։

Իրանը տարիներ շարունակ պատրաստվել է այն սցենարին, որը համարել է ամենավտանգավորը։ Հայաստանի դեպքում հենց այդ կանխատեսման և նախապատրաստման բաղադրիչն է եղել ամենաթույլ օղակներից մեկը։ Պետությունները հաճախ պարտվում են ոչ միայն այն պատճառով, որ հակառակորդն ավելի ուժեղ է, այլ նաև այն պատճառով, որ չեն հասցնում հարմարվել փոփոխվող իրականությանը։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմքԱդրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի. Ալիև Լիբանանում համաներման օրենք է ընդունվել՝ առաջինը 1991-ից ի վեր