Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

tsargrad.tv–ն «Արդյո՞ք Հայաստանն իսկապես դավաճանել է Ռուսաստանին. երեք քայլ, որոնք Փաշինյանին իր տեղը կդնեն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը աստիճանաբար խզում է կապերը Մոսկվայի հետ։ Տեղեկատվական օրակարգը փոխվում է, վերնախավը վերափոխվում է, արտաքին և ռազմական քաղաքականությունը ձևափոխվում է, և Երևանն ավելի ու ավելի է շրջվում դեպի Արևմուտք։

«Եվրոպական միության համար, որը տասնամյակներ շարունակ արտաքին քաղաքականության անզորության նշաններ է ցուցաբերել, Հայաստանը Աստծո պարգև է։ Փաշինյանն ինքն է կատարել ամբողջ կեղտոտ աշխատանքը. նա ազատվել է Ղարաբաղից, վարկաբեկել է ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Հիմա Հայաստանի վարչապետը բառացիորեն խեղդվում է Բրյուսելի գրկում», - գրել է «Тайная канцелярия» հեռագրային ալիքը։

ՀՀ վարչապետը հասկանում է, որ իր համար դժվար կլինի լինել և՛ Եվրամիության, և՛ Մաքսային միության անդամ, բայց մինչ այժմ նրան հաջողվել է համատեղել երկուսը։ Միևնույն ժամանակ, նա նշանակալի քայլեր է ձեռնարկել դեպի Արևմուտք։ Մասնագետները վստահ են, որ Արևմուտքը փորձում է օգտագործել Հայաստանին Ռուսաստանի դեմ: Երևանին գայթակղում են ԵՄ անդամակցության խոստումներով, բայց դա ընդամենը պոպուլիստական կարգախոս է: Նմանատիպ մեթոդներ կիրառվել են նաև Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում:

Ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը Երևանի հաջորդ քայլերը նկարագրել է որպես երկրի «նոր քաղաքականության» մաս. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կմտցնի և կսկսի կամավորներ հավաքագրել Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատերազմի համար»:

Միևնույն ժամանակ, չնայած փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակին, Ռուսաստանը շարունակում է տնտեսական արտոնություններ տրամադրել Հայաստանին, վաճառում է էներգետիկ ռեսուրսներ զեղչով և պահպանում է ռազմական բազան երկրի պաշտպանության համար: Բայց արդյո՞ք Մոսկվային պետք է դա:

«НгП раZVедка» ռազմավերլուծական Տելեգրամ ալիքը կարծում է, որ կա երեք պարզ քայլ, որոնք կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը.

«Քայլերը հարցերով.

–Արդյո՞ք Հայաստանը ռեսուրսներ է գնում արդար շուկայական գնով:

–Պե՞տք է շարունակել պահել 102-րդ բազան Հայաստանում, թե՞ Էրդողանի, Փաշինյանի և Ալիևի գլխավորած հրաշալի ազգերին թողնել դեմ առ դեմ։

–Ինչո՞ւ թունավորել մեր օդը՝ թույլ տալով հայկական բեռնատարների հսկայական հոսք Հյուսիսային Կովկասի պահպանվող տարածքներով և Դարիալի դարպասով։

Այս միջոցառումները անխուսափելիորեն կազդեն Հայաստանի անվտանգության վրա, որը սովոր է հույսը դնել Ռուսաստանի վրա։ Գազի գնի բարձրացումը և բեռնատարների արգելքը անմիջապես կհարվածեն երկրի տնտեսությանը, իսկ զորքերի դուրսբերումը Շիրակից կարող է մահացու լինել, քանի որ նրա հարևանները անմիջապես իրենց ուշադրությունը կդարձնեն այդ փոքրիկ պետության հողերի վրա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը