Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատ կարևոր երեկո՝ Քրիստինեի, Միհրանի, Արամեի և Մհերի համար

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Երևանի համերգասրահների հետնաբեմերում վաղուց դեռահասների հերթ չէր գոյացել՝ հայ երգիչ-երգչուհիների հետ նկարվելու համար. Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ կայացավ Քրիստինե Պեպելյանի, Միհրան Ծառուկյանի, Արամեի և Մհերի համերգը։ Երեկոն վարում էին Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանը։ BlogNews-ը հետևել է համերգի ընթացքին ինչպես հետնաբեմից, այնպես էլ դահլիճից։

Համերգի բացումն արեց Մհերը, եզրափակեց Միհրանը։ Մասնակիցներից յուրաքանչյուրը 4-ական երգ ներկայացրեց իր հանդիսատեսին։ Մեզ հետ զրույցում բոլորը միաբերան նշում էին, որ շատ են կարևորում նմանատիպ երեկոները։

Քրիստինե Պեպելյանը մոտ 3 տարի առաջ ունեցած մենահամերգից հետո առաջին անգամ էր Երևանում համերգասրահում ելույթ ունենում։ «Ինձ համար սա շատ հաճելի հանդիպում էր։ Տղաներն ու ես հումորով ասում էինք, որ այս համերգի առանձնահատկությունն այն է, որ միակ երգչուհին ես եմ:)»,- ասաց Քրիստինեն ու հավելեց, որ ի սկզբանե իրեն առաջարկել են մենահամերգ ունենալ, սակայն զբաղվածության պատճառով հրաժարվել է, արդյունքում՝ կազմակերպիչների հետ որոշել են հավաքական համերգ անել։

 «Հիմա Հայաստանում շատ քիչ են համերգներ կազամակերպվում և եթե համերգասրահում ներկայանալու հնարավորություն է լինում, շատ եմ ուրախանում։ Այս առաջարկը դիտարկել եմ ոչ թե շահավետության, այլ հանդիսատեսին հանդիպելու հանարավորության տեսանկյունից»,- նշեց Մհերը։

Արամեն ևս նշեց, որ մի քանի տարվա դադարից հետո է ելույթ ունենում Երևանում։ «Այս համերգը շատ լավ խորհուրդ ունի, մենահամերգներով մենք այդքան  չենք կարող հագեցնել հանդիսատեսին։ Նամանատիպ համերգներ պարբերաբար պետք է կազմակերպվեն, քանի որ երգչի համար կարևոր է շփվել իր հանդիսատեսի հետ, հասկանալ՝ ինչպես են ընդունվում նոր երգերը։ Մենք ամեն ինչ թողել ենք, անցել յութուբյան դիտումների, ինչը լավ չէ, չկան էմոցիաներ»,- ասաց երգիչը։

Միհրանն էլ անդրադարձավ վերջին շրջանում համերգների բացակայությանը. «Կարծես թե, արդեն ինչ-որ փոփոխություն, շարժ կա։ Շատ ուրախ եմ դրա համար։ Ինձ թվում է՝ հանդիսատեսն էլ շատ մեծ հաճույքով է եկել։ Երկար ժամանակ է՝ հանդիպում չէի ունեցել Հայաստանի հանդիսատեսի հետ։ Շատ կարոտել էի էս ջերմությունը։ Շատ լավ տպավորություններ ունեմ։ Երբ մի գործ ես անում, որից բավարարված ես լինում, շատ հաճելի է։ Հիմա էդպիսի զգացողություն ունեմ»։

Հանդիսավար Անի Ամիրյանն ամուսնությունից հետո ստեղծագործական դադարի մեջ է։ Մեզ հետ զրույցում Անին նշեց, որ բեմին ընդմիշտ հրաժեշտ չի տվել, պարզապես ավելի պասիվ է։ «Այս ասպարեզում վաղուց համերգ չեմ տեսել, ցանկացա իմ լուման ունենալ այս  համերգի կայացման հարցում։ Նպաստող հանգամանք էր նաև այն, որ համերգը վարում էի ամուսնուս հետ։ Շատ լավ գործընկեր է:) Երևի այն պատճառով, որ ինձ շատ է սիրում ու ամեն բան անում է, որ ինձ հարմարավետ զգամ։ Երևի միայն իր ու եղբորս՝ Արտավազդի հետ կհամաձայնեմ համերգ վարել»,- նշեց Անին։

                 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը