Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի տներից մեկից գողություն է կատարվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի քրեական ոստիկաններին Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Ավետիկ Գ․-ն հայտնել է, որ ժամը 17։00-ից մինչև 20։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով տան դուռը բաց լինելու և տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել իրենց տան ննջասենյակներից մեկը և գողացել են թվով 11 հատ ոսկյա մատանի, 7 զույգ ոսկյա ականջօղեր, 4 հատ ոսկյա վզնոց՝ իրենց կախազարդով, և 4 հատ ոսկյա թևնոց, իսկ մյուս ննջասենյակից՝ դրամապանակ, որում առկա է եղել թվով 5 հատ ոսկյա մատանի և 1 հատ ոսկյա վզնոց՝ իր կախազարդով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ



