Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհետ կորած 7-ամյա Վալերիային և 12-ամյա Քսենիային տեսել են Կարելիայի քարհանքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Կարելիայի Հանրապետությունում որոնվում են 7-ամյա Վալերիա Գ.-ն և 12-ամյա Քսենիա Ժ.-ն, որոնք անհետացել են հունիսի 15-ին։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի Ներքին գործերի նախարարությունը։

Նախնական տվյալներով՝ աղջիկները վերջին անգամ տեսել են Պետրոզավոդսկի Կլյուչևայա թաղամասում գտնվող քարհանքում՝ այլ անչափահասների ընկերակցությամբ։ Ոստիկանության տեղեկություններով՝ նրանց նկատել են ժամը 20:00-21:00-ի սահմաններում, սակայն դրանից հետո երեխաների գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չի եղել։

«78» պարբերականի տվյալներով՝ աղջիկները գտնվում են խնամակալի խնամքի տակ և նախկինում ևս մի քանի անգամ հեռացել են տնից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք երբեմն գիշերում էին տնից դուրս, իսկ հունիսի 9-ին ևս փորձել էին փախչել, սակայն վերադարձվել էին տուն։

Հաղորդվում է նաև, որ հունիսի 15-ի երեկոյան աղջիկները պետք է հանդիպեին հոգեբանի և խնամակալության մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն մինչ այդ անհետացել են։

Որոնողական աշխատանքներին միացել են «LizaAlert» որոնողափրկարարական ջոկատի կամավորները։ Կազմակերպությունից հայտնել են, որ արդեն ձևավորվել են որոնողական խմբեր, որոնք աշխատում են դեպքի վայրում։

Միաժամանակ, Կարելիայի դատախազությունը ստուգում է սկսել անչափահասների անհետացման փաստով։ Գերատեսչությունը վերահսկողության տակ է վերցրել ինչպես որոնողական աշխատանքների ընթացքը, այնպես էլ երեխաների նկատմամբ կանխարգելիչ աշխատանքների կազմակերպումը։

Հատկանշական է, որ քարհանքը, որտեղ վերջին անգամ տեսել են աղջիկներին, տեղացիների շրջանում համարվում է վտանգավոր վայր։ Կամեննի Բորի կամ Կլյուչևսկոյի քարհանքը ջրով լցված նախկին հանքավայր է, որտեղ լողալը պաշտոնապես արգելված է։

Տեղի բնակիչների խոսքով՝ այստեղ պարբերաբար դժբախտ պատահարներ են գրանցվում։ 2023 թվականին նույն տարածքում խեղդվել էր 17-ամյա դեռահաս, իսկ նույն ամռանը գրանցվել էին նաև այլ ծանր միջադեպեր, որոնց հետևանքով անչափահասներ վնասվածքներ էին ստացել։

Ոստիկանությունը և կամավորները շարունակում են որոնողական աշխատանքները՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ ունեն աղջիկների գտնվելու վայրի մասին, անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։

Հետևեք մեզ՝ այստեղ

12-ամյա աղջկա սպանության կասկածանքով դեռահաս է ձերբակալվելՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Արդյո՞ք բարձր մասնակցությունը ծառայեց իշխանությանըԹրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ Իրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՓամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները Իսրայելական hարձակումների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,798-ի. Լիբանանի Առողջապահության նախարարություն Ոչ-ոքիներ, դուբլ և պատմական ռեկորդ. ԱԱ-2026-ի հերթական խաղային օրվա արդյունքները Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»Եվրոպական շուկաների առասպելը փլվո՞ւմ է․ գյուղացին կանգնած է նոր խնդիրների առաջՈւկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը Հորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»ԿԸՀ-ի որոշումը և դրա քաղաքական հետևանքները․ ինչ է փոխվել ընտրությունների արդյունքներումՎենսը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթից Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև «Jazzical Komitas». Կոմիտասի երաժշտության և ջազի բացառիկ երկխոսություն Փեզեշքիանը Իրանի և ԱՄՆ-ի հուշագիրը Թեհրանի համար պատվաբեր փաստաթուղթ է համարել Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Իրանական բանակը խոստացել է պահպանել բարձր մարտական պատրաստվածությունը համաձայնագրի խախտման դեպքում «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում` հին Երևանի կոլորիտային տեսարաններով Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով