Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն հասցրել ենք նկատել, որ չնայած Նիկոլ Փաշինյանն ու յուր ՔՊ-ն իրենց հռչակել են «ընտրություններում հաղթած», ավելին՝ ընդդիմությանը «ջախջախած», բայց չեն դրսևորվում որպես այդպիսին: Ու հարցն այստեղ այն չէ միայն, որ թե՛ «ընտրություններ», թե՛ «հաղթած» բառերը մեր իրականության պայմաններում ու Փաշինյանի և նրա ՔՊ-ի վերաբերյալ կարելի է միայն չակերտներում նշել: Տեղի ունեցած քաղաքական միջոցառումն ու դրա ընթացքը, հատկապես ձայների հաշվարկի ու հարջորդած մանիպուլ յացիաների, կամայականությունների պարագայում, շատ քիչ աղերս ունեն «ժողովրդավարական ընտրություններ» սահմանման հետ:

Ինչ վերաբերում է «հաղթելուն», ապա նույնիսկ փաշինյանական ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկության մասնակիցների հազիվ 49 տոկոսն է ձայն տվել Փաշինյանին ու ՔՊին: Ըստ որում, Փաշինյանը դա հռչակել է «օրգանիկ քվեներ», ասել կուզի՝ մաքուր, անկաշառ, սիրահոժար կերպով նրա օգտին են քվեարկել: Հարկավ, մի քանի հարյուր հազարի մեջ կարող են լինել ու կան նաև «համոզված նիկոլականներ»: Բայց այդ 49 տոկոսը բովանդակային առումով վարչական ռեսուրսի, բյուջետային հաստատություններում ճնշումների, ոստիկանական ահաբեկումների, նաև կառավարական մասշտաբով «ընտրակաշառքների» (թոշակներ, բուժօգնություն, զինծառայության ժամկետի կրճատում, խմածության համար «պռավայից» զրկվածների «ռեաբիլիտացիա» և այլն) բերած «ձայներն» են:

Եվ, այդուամենայնիվ, ի՞նչ է անում «հաղթած», «49 տոկոսանոց» Փաշինյանի իշխանությունը:

Առհասարակ, եթե գտնում են, որ հաղթող են, ապա պիտի արդեն տրամադրվեին երկրի համար գործ անելու, աշխատելու: Չէ, դա արդեն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն չեն լինի: Դա նորմալ քաղաքական ուժերի պարագայում է տրամաբանական:

Իսկ Նիկոլ Փաշինյանը ուղղակի շարունակում է աղմկել ու «բլոգերություն» անել: Գրեթե ամբողջ ընտրարշավի ընթացքում նա խոսել է հիմնականում բռնությունների, ռեպրեսիաների, անձնական ունեցվածքի ու սեփականության բռնազավթման մասին: Ու կիրառել է, ի դեպ: Գրեթե ոչինչ կամ հիշարժան ոչինչ՝ տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակի, խնդիրներ լուծելու մասին:

Նույնն անում է նաև ընտրություններից հետո: Նորից խոսում է ունեզրկելուց, նստեցնելուց, կուսակցություններ փակելուց և այլն: Ու այդ ամենը՝ գռեհկագույն բառապաշարով ու պահվածքով: Ասում է՝ «թավիշը» վերջացավ: Կարելի է կարծել, թե 8 տարի շարունակ քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ, «գործսարքոցիներ» և այլ այլանդակ դրսևորումներ չեն եղել:

Բայց այն, ինչ ասվում է հիմա, արդեն հստակ ազդանշան է, որ Փաշինյանը Հայաստանը թափով գլորում է դեպի բացարձակ բռնապետության անդունդը: Եթե կուզեք՝ վիհը: Առավել ևս, որ յուր քպականները, կարծես ստանդարտ «շպարգալկայով», նույն մտքերն են իրենց էջերում գեներացնում՝ կարծես մրցելով, թե ով ավելի շատ կքծնի «շեֆին»: Դե, ցուցակների խնդիր արդեն չկա, ընտրություններն անցան, հիմա հերթը պաշտոնները պահելունը կամ ստանալունն է:

Այն, ինչ հիմա հայտարարում ու նաև անում է Փաշինյանի իշխանությունը, արդեն հստակ ախտորոշում է. ոչ մի օգտակար կամ հանրօգուտ գործ կամ նախաձեռնություն, միայն վնասարարություն, միայն վատություն, չարություն, ատելության սերմանում, բռնություններ ու սպառնալիքներ: Վնասարարության, մանրախնդրության ցեցը հանգիստ չի տալիս նրանց: Ու ավելի հեռու են գնում: Պատկերավոր ասած՝ դրսևորում են հուժկու սլացք... դեպի վնասարարության, մանրախնդրության ու բռնապետության անդունդ:

Ու հարցը միայն ընդդիմադիր ուժերից մեկին կամայականորեն «անցողիկ շեմից» զրկելը չէ: Զուգահեռ նաև ազատ խոսքի դաշտն են «մաքրում»: Օրինակ՝ ֆեյսբուքյան գրառման համար քաղաքագետ, դասախոս Ալեն Ղևոնդյանին ձերբակալում են, ապա զրկում խոսքի իրավունքից: Հարցը միայն անձը և կոնկրետ դեպքը չէ: Չնայած, դա էական է:

Բուն հարցն այն է, որ զուտ խոսք ասելու համար մարդուն զրկում են խոսքի իրավունքից: Ու սա առաջին դեպքը չէ: Ու սա արդեն բռնատիրության հստակ ախտանիշ է:

Բռնատիրության հստակ ախտանիշ է նաև այն, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդներին պարզապես մեկ անձի կամքով թույլ չեն տալիս սահմանը հատել, երբ դրա արգելքը պարզապես չկա: Բայց Փաշինյանը շարունակում է խոսել ռեպրեսիաների, բռնությունների, կալանավորելու, բանտարկելու մասին: Սա նաև օրինաչափ դրսևորում է: Ի՞նչ տեսանկյունից:

Տեսեք. որևէ մեկը, առաջին հերթին՝ իրենք, չեն կասկածում, որ չեն հաղթել: Որ լեգիտիմ չեն: Իսկ ի՞նչ է անում ցանկացած ոչ լեգիտիմ, հանրային աջակցություն չվայելող (մեղմ ասած) իշխանություն:

Ճիշտ է, դիմում է զանգվածային ռեպրեսիաների, հալածում է բոլոր ընդդիմադիրներին, բնում խեղդում այլակարծության ու ազատության թեկուզ փոքր դրսևորում, հարձակվում է բողոքի կամ անհանդուրժողականության յուրաքանչյուր դրսևորման վրա:

Դրա համար էլ, ի դեպ, միակ բանն, ինչ այս 8 տարին կայուն աճել է, ոստիկանական ուժերն են և նրանց տրվող «պարգևավճարները»:

Այսինքն, ձգտում է բացարձակ բռնապետության: Եվ Փաշինյանը, որ առանց այդ էլ դրան մեծապես հակված էր (նա երբեք էլ ժողովրդավար չի եղել), հիմա արդեն շատ ավելի արագ վերածվելու է վայրագ բռնատիրական ռեժիմի ղեկավարի: Իսկ ի՞նչ է դա նշանակում փոքր երկրի համար, որը հայտնվել է աշխարհաքաղաքական խոշոր սպառնալիքների, հակադիր շահերի բախման էպիկենտրոնում, ի լրումն՝ տնտեսական ու սոցիալական խնդիրների մեջ: Զուտ քաղաքական առումով դա նշանակում է շարունակական ցնցումների ծանր փուլ: Դրա համար կան բոլոր պայմանները, որոնցից առաջինը իշխանության ոչ լեգիտիմությունն է կամ «լեգիտիմության ճգնաժամը»: Այսինքն, Հայաստանին քիչ էր անցած ութ տարվա ճգնաժամը բոլոր առումներով, մի հատ էլ հավել յալ ճգնաժամ ենք շալակում:

Ու հանուն ինչի՞: Սա, եթե բան է, զուտ հռետորական հարց էր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներ