Համաշխարհային բանկը 150 մլն դոլար Է տրամադրում Զիկա տենդից տուժած երկրներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամաշխարհային բանկը 150 միլիոն դոլար Է տրամադրում Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի այն երկրներին օգնություն ցույց տալու համար, որոնք տուժել են Զիկա վիրուսի տարածումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով միջազգային ֆինանսական կազմակերպության մամուլի ծառայությանը, միջոցները կոգտագործվեն տարածաշրջանում բժշկական եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար:
«Տրամադրվող գումարը համապատասխանում Է այդ երկրների ներկայիս ֆինանսական կարիքներին եւ որոշված Է դրանց կառավարությունների հետ ակտիվ կոնսուլտացիաների արդյունքում»,- նշել Է մամուլի ծառայությունը:
Արեւմտյան կիսագնդում Զիկա վիրուսը ներթափանցել Է 55 երկրներից ավելի քան 20-ը, թեեւ անցյալ տարվա մայիսին հիվանդացածները միայն Բրազիլիայում Էին: Դրա տարածողը Aedes aegypti մոծակներն են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



