Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոթքի կորուստը՝ միլիարդների հաշվով. Ադրբեջանը հրապարակել է նոր տվյալներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրերս ադրբեջանական AzerGold ընկերությունը հրապարակել է Սոթքի ոսկու հանքավայրի այն հատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որը 2020 թվականի պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ընկերության տվյալներով՝ այդ հատվածում մնացորդային կորզվող պաշարները գնահատվում են շուրջ 1,03 միլիոն ունցիա ոսկի, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 միլիարդ դոլարը։

AzerGold-ում նաև նշել են, որ հետախուզական աշխատանքները շարունակվում են ոչ միայն հանքավայրի հարակից տարածքներում, այլև ավելի հեռու տեղամասերում՝ ռեսուրսային բազան ընդլայնելու նպատակով։ Ընկերության ղեկավարությունը վստահություն է հայտնել, որ նախագծի զարգացումը կնպաստի Ադրբեջանի լեռնահանքային արդյունաբերության աճին և կունենա տնտեսական ազդեցություն տարածաշրջանի զարգացման վրա։

Հատկանշական է, որ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում քննադատում էր Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ այն ներկայացնելով որպես բնապահպանական վտանգ տարածաշրջանի համար։ Այժմ, սակայն, նույն երկիրը շեշտադրում է հանքարդյունաբերության տնտեսական նշանակությունն ու դրանից ակնկալվող օգուտները։

Սոթքի հանքավայրը նաև երկար տարիներ եղել է հայաստանյան բնապահպանական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Տարբեր նախաձեռնություններ և ակտիվիստական խմբեր բազմիցս բարձրաձայնել են հանքավայրերի շահագործման հետ կապված խնդիրների մասին՝ պահանջելով սահմանափակել կամ վերանայել դրանց գործունեությունը։ Նման պայքարը վերաբերում էր ոչ միայն Սոթքին, այլև Հայաստանի մի շարք այլ հանքավայրերի։

Այսօր, երբ հանքավայրի մի հատվածի պաշարները գնահատվում են միլիարդավոր դոլարներով և արդեն ծառայում են Ադրբեջանի տնտեսական շահերին, կրկին ակտիվացել են քննարկումները Հայաստանի հանքարդյունաբերության ռազմավարական նշանակության շուրջ։ Շատերի կարծիքով՝ ոլորտը շարունակում է մնալ երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը՝ ապահովելով զգալի հարկային մուտքեր, արտահանման եկամուտներ և աշխատատեղեր։

Միաժամանակ մասնագետները նշում են, որ բնապահպանական խնդիրները չպետք է անտեսվեն։ Սակայն կարևոր է, որպեսզի քննարկումների առանցքում լինեն արդյունավետ լուծումների մշակումը, վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը և պատասխանատու շահագործման սկզբունքները, այլ ոչ թե ոլորտին վնաս հասցնող ծայրահեղ մոտեցումները։ Այդ համատեքստում Սոթքի օրինակը հաճախ ներկայացվում է որպես հիշեցում այն մասին, թե որքան կարևոր է ազգային ռեսուրսների նկատմամբ հավասարակշռված և պետական շահերից բխող քաղաքականության իրականացումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 հունիսի). Երկաթուղային վթար Լոռու մարզում. «Փաստ»Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Ինչ վտանգներ են սպառնում ՌուսաստանիցԱրտաքին միջամտության գործոնը. ոչ թե ժողովրդավարություն, այլ կանխորոշված քաղաքական դիրքորոշում. «Փաստ»Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Սպասվող եղանակի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. «Փաստ»Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ Սոթքի կորուստը՝ միլիարդների հաշվով. Ադրբեջանը հրապարակել է նոր տվյալներՉմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանՈ՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»Եթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»Ինչպե՞ս «փլուզվեց» ընտրական գործընթացը. փաստերԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»ԱԱ-2026. Կանադան ու Բոսնիա-Հերցեգովինան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո) Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի Անահիտ Ավանեսյանը մասնակցել է դոնորության արշավին Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ՄԱԿ-ը ահազանգում է․ համաշխարհային օվկիանոսները հայտնվել են խորացող ճգնաժամի մեջ Սմարթֆոնից կախվածություն․ ինչու ենք մենք «կպած» էկրաններին և ինչպես փոխել դա Հանտավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ Տասնյակ կրակոցներ և հատուկ գործողություն Թեքսասում. մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել Լիոնել Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ․ Դեմբելե Զախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլը Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Իրանը մշակում է համաձայնագրի վերջնական տեքստը․ Բաղայի «Ռեալը» բանակցություններ է սկսել «Արսենալի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով հրապարակայնորեն խոսել էր համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դիտարկումների մասին, ազատվել է աշխատանքից Ուկրաինայի պատերազմը նոր փուլում․ վերջին զարգացումները Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները «Բարսելոնան» դատական հայց է ներկայացրել «Ռեալի» նախագահի դեմ 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Անձրևները կլինեն հորդառատ․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ են