Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կոկիկ, աշխույժ, չափից ավելի ճարպիկ, շատ պարտաճանաչ։ Այսպես կարող եմ նկարագրել Գարիկիս։ Ամեն ինչ պետք է իդեալական աներ, իր համար միջին վիճակ չկար։ Կա՛մ լավ պետք է աներ, կա՛մ ընդհանրապես չաներ։ Ութերորդ դասարանից հետո, կարծես, էլ ավելի հասունացավ, դարձավ հանգիստ ու հավասարակշռված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գարիկի մայրիկը՝ տիկին Հերմինեն։

Գարիկը ծնունդով Շիրակի մարզի Փանիկ գյուղից է։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ «Յոթ տարի գերազանց առաջադիմություն է ունեցել։ Բոլոր առարկաները հավասարապես սովորել է, բայց շատ էր սիրում գրականությունը, հայոց լեզուն, պատմությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախում էր ջութակի դասերի, շատ էր սիրում նաև ժողովրդական պարերը։ Մտածում էինք՝ այդ ուղղությամբ կշարունակի կրթությունը, բայց «հաղթեց» սպորտը։ Չնայած, երբ հայոց լեզվի քննությունից բարձր գնահատական ստացավ, ցանկություն հայտնեցինք, որ ընդունվի Իրավաբանական ֆակուլտետ։ Շատ բարի ու ազնիվ տեսակ էր, ասաց՝ դա իմը չէ։ Որոշեց սպորտի ուղղությամբ կրթությունը շարունակել»։

Գարիկը զբաղվել է նաև կարատեով, արժանացել մեդալների և պատվոգրերի։ Հաճախել է բռնցքամարտի։ Երկու տարի զբաղվել է քիք- բոքսինգով։ Մասնակցել է Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի կազմակերպած մի շարք մրցաշարերի՝ բազմիցս նվաճելով առաջին հորիզոնականը։ 2015 թվականին Գարիկն անվճար հիմունքներով ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ Մասնագիտական մանկավարժություն՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ մասնագիտությամբ։ «Իդեալական սովորող ուսանող էր, չէր ցանկանում զրկվել անվճար տեղից։ Բուհն ավարտեց կարմիր դիպլոմով և զորակոչվեց բանակ»։

2017 թվականից Գարիկը սկսում է զբաղվել ջիու-ջիթսու սպորտաձևով։ «Մեկ տարվա ընթացքում մարզիչը Գարիկիս վստահեց իր փոքրերի խումբը։ Նա մեկ տարի հետո արդեն մարզիչ էր։ Այդ սպորտաձևում էլ նա առաջատար դարձավ։ Ուներ իր հնարքը, որով հաղթում էր բոլորին: Իր տեխնիկան շատ ուժեղ էր: Հաղթանակի էր հասնում վայրկյանների ընթացքում։ Մարզիչն ասում էր՝ մարտն ամենաերկարը տևել է 40 վայրկյան, այն դեպքում, երբ մարտի ընդհանուր տևողությունը եղել է վեց րոպե»։

Գարիկը բազմաթիվ հաջողություններ է գրանցել այս սպորտաձևում։ 2018 թվականին մասնակցել է Վրաստանում կազմակերպված մրցաշարի՝ արժանանալով առաջին հորիզոնականի։ Նույն թվականին Մոսկվայում մասնակցել է ջիու-ջիթսուի միջազգային առաջնության։ Հանդես գալով երեք մարզիկների դեմ՝ հաղթանակ է տարել իր քաշային կարգում և առաջին ոսկե մեդալը պարգևել Հայաստանին։ 2018 թվականի նոյեմբերին Գարիկն իր սաների հետ մասնակցել է Մոսկվայի ակումբային առաջնությանը։ Նա երկրորդ ոսկե մեդալն է բերել Հայաստանին։ Գարիկն այս սպորտի վարկանշային աղյուսակում Հայաստանի հորիզոնականը զգալի փոփոխության է ենթարկել։ Հայաստանում այս սպորտաձևում բոլոր քաշային մարզիկների հետ մենամարտելիս գրավել է առաջին հորիզոնականը։ «Տղայիս զոհվելուց հետո ամեն տարի իր մարզիչը «Դինամոյում» Գարիկիս անվան հուշամրցաշար է կազմակերպում։ Այդ սպորտաձևի օտարերկրացի մարզիկները ճանաչում էին Գարիկիս։ Ընկերները պատմում են՝ հպարտանում էինք, որ մեզ նաև Գարիկով են ճանաչում, և հավելում՝ իսկ հիմա անսահման տխրում ենք, որ նա մեզ հետ չէ»։

2019 թվականի հուլիսի 3-ին Գարիկը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում՝ որպես հրետանավոր։ Մայրիկն ասում է՝ Գարիկը հաշվարկներ էր կատարում։ Ծառայության ընթացքում արժանացել է կրտսեր սերժանտի կոչման։ «Հայրենասեր տղա էր, ոգեշնչվում էր Ապրիլ յան պա տե րազ մի տղա նե ր ո վ ։ Չ է ր տրտնջում, բողոքում, ուղղակի կարծում էր, որ ծառայության ժամանակահատվածը կարող էր նվիրել իր սպորտային կարիերային»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Պատերազմի օրվանից սկսած՝ մեկ շաբաթ իրենից լուր չենք ունեցել։ Ծանր օրերի միջով է անցել։ Պատերազմի դաշտում եղել է հրետանու ականանետային մարտկոցի ավագ հրամանատար և գնդացրորդ։ Պատերազմի ժամանակ գործի է դրել իր ականանետը»։

Մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ), Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի), Մարտունու համար մղվող մարտական գործողություններին։ «Զրույցի ժամանակ ասում էր. «Մա՛մ, հարյուրավոր կիլոմետրեր ենք կտրում, որ մի տեղից մյուսը հասնենք, իմ ականանետն էլ ձեռքիս։ Այստեղ բոլորը հերոսներ են, եթե ամեն ինչ պատմեմ, երկու վեպ կարող ենք գրել»։ Զանգահարում էր այն ժամանակ, երբ կար հնարավորություն։ Ընկերը պատմում է՝ պետք է բոլորը տուն զանգեին, վերջում նոր Գարիկը։ Մի քանի օրը մեկ էր զանգահարում, նաև ընկեր ուներ, ում մայրիկի միջոցով կարողանում էի իմանալ, որ լավ է»։

Գարիկի հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 29-ի երեկոյան ժամը տասին։ «Ցածրաձայն էի խոսում, նա էլ ասաց. «Ինչո՞ւ ես ցածր խոսում, մա՛մ, քո խոսելո՞վ պետք է մեր տեղն իմանան, մեր ամեն քայլը գիտեն»։ Այդ օրը բավականին երկար ենք խոսել։ Պատմեց, որ փրկվել է, գլխի շրջանում պետք է վնասվածք ստանար, բայց գլխարկը «փրկել» է։ Հարցնում էր, թե իր ընկերներից ինչ լուր ունեմ։ Իրեն փոխանցում էի իմ ունեցած տեղեկությունները։ Զրույցի ժամանակ շեշտում էր. «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք»։ Մարզիչի հետ ևս զրուցել էր. «Տեղս կպահես, կգամ, լավ է լինելու, Աստված կպահի ինձ»»։

Գարիկն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ՝ «բայրաքթարի» հարվածից բեկորային ծանր աստիճանի վնասվածք ստանալու հետևանքով: «Ամբողջ գիշեր Գարիկն է եղել հերթապահ։ Իր ռացիայով զեկուցել է, որ անօդաչուն իրենց գլխի վերևում պտտվում է, բայց իրենք հրաման են ստացել մեքենան նստել»։ Գարիկը շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Աղջիկս եղբոր զոհվելուց հետո ամուսնացավ։ Երկու որդի ունի։ Նրանք դարձան ինձ ուժ տվողը։ Դպրոցում եմ աշխատում, դասվար եմ։ Երբ ամեն ինչ այսպես եղավ, այդ ժամանակ իմ աշակերտներն էին ինձ ուժ տալիս։ Ե՛վ ուժ էին տալիս, և՛ ինձ հետ հավասար հուզվում էին, նրանք ինձ դուրս բերեցին ծանր վիճակից։ Եվ, իհարկե, Գարիկս է նաև ուժ տվողը։ Շատ մտերիմ էինք, ամեն հարցում կիսվում էր ինձ հետ, պատմում ամեն ինչ։ Ասեմ ձեզ՝ հիմա ավելի դժվար է, չեմ կարողանում զսպել իմ հույզերը։

Գարիկս ցանկանում էր նաև գիրք գրել, «Թռիչք» էր այն կոչելու։ Ուզում էր ներկայացնել իր կյանքը, թե ինչ հաջողությունների է արդեն հասել, նաև պատմել իր տեխնիկայի մասին։ Իր թռիչքը մնաց անավարտ։ Գուցե մի օր ես իր այդ երազանք-ցանկությունը կյանքի կկոչեմ»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Փանիկ գյուղի պանթեոնում։ Դպրոցի բակում տեղադրվել է Գարիկին նվիրված հուշաքար։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին