Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարեց հետևյալը. «Ես գիտեմ մի բան՝ ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%ով ընտրակաշառքով քվե»: Ապա հավելեց. «Առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»:

Դեռ մի կողմ դնենք հարցը, թե որքանով են «օրգանիկ» ՔՊ-ի օգտին տրված քվեները: Այստեղ առանցքայինը ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող Փաշինյանի հայտարարության երկրորդ հատվածն է: Այն է՝ բոլորը, ովքեր հունիսի 7-ին քվեարկել են ոչ թե ՔՊ-ի, այլ մյուս ուժերի, առավել ևս՝ ընդդիմադիր հիմնական երեք ուժերի օգին, կաշառակերներ են, ընտրակաշառք վերցնողներ: Փաշինյանն իբր ուզում է «խայթել» ընդդիմադիր ուժերին, բայց գործնականում ուղղակիորեն զրպարտում ու վիրավորում է շուրջ 600 հազար ՀՀ քաղաքացիների: Ընդգծենք. նման հայտարարությունը չի կարող լղոզվել «քաղաքական գնահատական», «կարծիք», «ենթադրություն» որակումներով կամ «կռուտիտներով»: 

Հատկապես, եթե նկատի ունենանք հայտարարողի կարգավիճակը՝ «ՀՀ վարչապետ», և այն, որ դա ասվել է պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ:

Փաշինյանը հնչեցրել է որոշակի, պարզորոշ ու ընկալելի ձևակերպված, երկիմաստության տեղ չթողնող, կոնկրետ արտահայտություն (մեղադրանք):

Հասկանալի է, որ այն ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Բայց բուն հարցն այն է, որ այդ հայտարարությունից հետո ՀՀ մոտ 600 հազար քաղաքացի պիտի իրավապահ մարմիններից արդեն ծանուցագիր ստացած լիներ՝ որպես մեղադրյալ «ընտրակաշառքի գործով» ներգրավվելու վերաբերյալ, կամ էլ Փաշինյանի նկատմամբ պետք է վարույթ հարուցվեր՝ այդ ծավալի զանգվածային ընտրախախտման մասին փաստեր ունենալու և իրավապահ մարմիններին չներկայացնել

Ողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի վերոմեջբերյալ հայտարարությունը ամենաիսկական զրպարտություն է և հունիսի 7-ին ընդդիմադիրների օգտին քվեարկած ՀՀ մոտ 600 հազար քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, արատավորող արտահայտություն: Ու սա իսկապես զայրացրել է բազմահազար քաղաքացիների, որոնք սոցցանցերում չեն էլ թաքցնում իրենց վրդովմունքն ու վիրավորանքը: Զուտ իրավական տեսանկյունից ՀՀ քաղաքացիները, ովքեր քվեարկել են ոչ ՔՊ-ի օգտին, այլ մյուս ուժերի, հանգիստ կարող են ինչպես անհատապես, այնպես էլ կոլեկտիվ եղանակով քաղաքացիական հայցերով դիմել դատարան՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: Նրանից պահանջը կարող է լինել իր իսկ հնչեցրած զրպարտության հերքումը նույն պայմաններով (ասուլիս, սրահ, շատ լրագրողներ, ուղիղ եթեր), հրապարակային ներողություն խնդրելը և շուրջ 600 հազար ՀՀ քաղաքացիներին հատուցման:

Իհարկե, հնարավոր է՝ այս կերպ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հասկանալ՝ ովքեր են քվեարկել ոչ իր օգտին, բայց, դե, ընդդիմադիր հայացք ունեցողները, հատկապես սոցցանցերում ակտիվ քաղաքացիները երբեք չեն էլ թաքցրել, որ ոչ մի պարագայում ՔՊ չեն ընտրի:

Հա, ի դեպ, հավելենք, որ հայ ժողովրդի մեծ մասին կաշառակեր է անվանում այն քաղաքական ուժի ղեկավարը, որի ներկայացուցիչները ընդդիմությանը մեղադրում էին՝ իբր ՀՀ իշխանամետ քաղաքացիներին որակումներ տալու մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը. Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինшմթերքի պաշարները. Թրամփ ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Բացահայտվել է մահացած գտնված ուսանողի վերջին հաղորդագրությունըՄինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու Կասպից ծովի նոր քարտեզը ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԵՄ-ում պողպատի արտադրությունը հասել է պատմական նվազագույնի․ Financial Times ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռ է ընկել ջուրը․ զոհեր ու վիրավորներ կան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Կյանքը 2018 թվականից հետո...Սահմանադրական կարգը՝ վտանգի տակՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՈւկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով ԱՄՆ-ում մաhապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մաhացnւ ներարկումից հետո Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ