ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժգին hարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ ուժգին հարվածներ կհասցնի Իրանին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ ուժգին հարվածներ կհասցնի Իրանին (որի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, ռադարային համակարգերը, հակաօդային պաշտպանությունը և պաշտպանության այլ բոլոր ձևերը, ինչպես նաև հարձակողական կարողությունների մեծ մասը, վերացված են):
Ոչ շատ հեռու ապագայում ինչ-որ պահի մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր՝ ստանձնելով նրանց նավթի և գազի շուկաների ամբողջական վերահսկողությունը, ինչպես արել ենք Վենեսուելայի դեպքում, ինչը հրաշալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- գրել է Թրամփը:
Հետևեք մեզ՝ այստեղ



