«Իրատես de facto» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 2018-ին քաղաքապետ է դառնալու: Մեր աղբյուրի պնդմամբ, այդ հարցում «վերեւների» հետ կա որոշակի պայմանավորվածություն: Սակայն այդ փաստը ՀՀԿ-ում միանշանակ չի ընկալվում, հատկապես երիտթեւում, քանի որ վերջիններս Տարոն Մարգարյանին են ցանկանում «պահպանել»:

Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, Գագիկ Բեգլարյանի թիկնապահների ծեծի պատմությունն էլ հենց այնպես չի «խորացվում-լայնացվում-տարածվում»: Ոմանք փորձում են դրանով «ստվերել» Բեգլարյանի ապագա «մուտքը» քաղաքապետարան: Սակայն այնպես չէ, որ վերջիններս Տարոն Մարգարյանի «երկրպագուներն» են: Նրանց նպատակը եւ Գագիկ Բեգլարյանին, եւ Տարոն Մարգարյանին «խաղից» դուրս հանելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում