Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշտարակ համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել։ Այս մասին ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ–ի նախագահ Կարինե Թորոսյանը` դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
Նա նշել է, որ երեխան դպրոցական էքսկուրսիայից հետո է հայտնվել հիվանդանոցում։
«Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծանր, կա նաև հիշողության կորուստ։ Բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,– գրել է Թորոսյանը։
Նա Արփինե Սարգսյանին դիմելով ասել է` ներկայացնում են ամեն ինչ փաստերով, քանի որ կա բժշկական եզրակացություն` դեպքի հանգամանքները պարզելու համար։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, արձագանքելով Կարինե Թորոսյանի գրառմանը, հայտնել է, որ հաղորդումը ստացել են, միջոցառումներ են իրականացվում։
Հետևեք մեզ՝ այստեղ



