Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ իրանագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.
«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառմամբ, պնդել է, որ երեկ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականանող կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանի այս հարձակմանը։
Իրանական կողմն այս պահի դրությամբ չի հաստատել, որ ուղղաթիռը կործանվել է Իրանի ԶՈւ-երի կողմից։
Մի կողմից միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ հրադադարի ռեժիմում գտնվող, սակայն միմյանց պարբերաբար հարվածներ հասցնող կողմերի համար, իսկ մյուսից՝ լուրջ ազդանշան առ այն, որ իրանական կողմը լիովին վերահսկում էր ոչ միայն Հորմուզի նեղուցի ջրերն, այլ նաև օդային տարածքը»,– նշել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



