Մբապե․ Մեր նպատակը աշխարհի գավաթը նվաճելն է
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է աշխարհի առաջնությունում ֆրանսիացի Դիդիե Դեշամի գլխավորած թիմի նպատակների մասին։
«Աշխարհի առաջնությունում մեր նպատակը տիտղոսը նվաճելն է։ Չեմ հասկանում խոսակցությունները, թե նպատակը կիսաեզրափակիչն է։ Միակ նպատակը հաղթելն է։ Դա յուրաքանչյուրիս երազանքն է»,- Մբապեի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Ֆրանսիայի հավաքականը 2018-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 2022-ի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել է Արգենտինայի հավաքականին։
Հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի մրցակիցները կլինեն Սենեգալը, Նորվեգիան եւ Իրաքը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



