ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրյունատվությունը կարող է կյանքեր փրկել
ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկը։
Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության Գորիսի բաժանմունքի հետ համագործակցության շրջանակում մեր աշխատակիցները հերթական անգամ միացել են արյունատվության ակցիային՝ իրենց ներդրումն ունենալով կյանքեր փրկելու կարևոր գործում։
«Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր» ծրագրի շրջանակում ԶՊՄԿ-ի ավելի քան 100 աշխատակից արդեն մի քանի անգամ անհատույց արյուն է հանձնել՝ ապացուցելով, որ հոգատարությունն ու պատասխանատվությունը դրսևորվում են ոչ միայն աշխատանքում, այլև հասարակության հանդեպ վերաբերմունքում։ Հատկապես ոգևորիչ է ազդակիր Արծվանիկ համայնքում բնակվող մեր աշխատակիցների ակտիվ մասնակցությունը, ինչը վկայում է, որ մարդասիրությունն ու համերաշխությունը մեր կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն են։
Շնորհակալություն բոլոր այն աշխատակիցներին, ովքեր իրենց օրինակով նպաստում են կամավոր արյունատվության մշակույթի տարածմանը։
Տեսանյութն՝ այստեղ
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



