Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Transfermarkt կայքը թարմացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը, հրապարակելով նրանց շուկայական արժեքները։ Ըստ այդմ, աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները «Բարսելոնայից» Լամին Յամալն է եւ «Մանչեսթեր Սիթիից»՝ Էրլինգ Հոլանդը։ Նրանց շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։ Ցանկում են նաեւ՝ Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից»՝ 180 միլիոն եվրո, արժեքով, Պեդրոն «Բարսելոնայից»՝ 150 միլիոն եվրոյով, Մայքլ Օլիսեն Մյունխենի «Բավարիայից»՝ 150 միլիոն եվրոյով, Ժոաու Նեւեշը «ՊՍԺ»-ից՝ 140 միլիոն եվրոյով, ազգությամբ վրացի Խվիչա Կավարացխելիան «ՊՍԺ»-ից 140 միլիոն եվրո արժեքով, Վիտինյան «ՊՍԺ»-ից 140 միլիոն եվրո արժեքով, Վինիսիուս Ժունյորը Մադրիդի «Ռեալից»՝ 140 միլիոն եվրոյով եւ Ջուդ Բելինգեմը Մադրիդի «Ռեալից»՝ 140 միլիոն եվրոյով։
Հետևեք մեզ՝ այստեղ



