Մարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայող
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի սկզբից Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայող, հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը։
Վերջին նմանատիպ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 7-ին, երբ երկրի հարավում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել են երեք զինվորներ, այդ թվում՝ բրիգադի գեներալ և կապիտան։ Նախարարի խոսքով՝ զոհվածների թվում են նաև երեք ոստիկան, գլխավոր անվտանգության ծառայության մեկ սպա, պետական անվտանգության 13 սպա և խորհրդարանական անվտանգության մեկ սպա։
Լիբանանում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 3613-ի։
Իսրայելական բանակը պնդում է, որ իր գործողությունները ուղղված են «Հըզբոլլահ» խմբավորման, այլ ոչ թե Լիբանանի զինված ուժերի դեմ։
Հետևեք մեզ՝ այստեղ



