Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ր մարզերում են ամենաշատը քվեարկել․ ԿԸՀ-ն հրապարակել է մասնակցության տվյալները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության մասնակցության նախնական տվյալները։

ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 503 հազար 976, իսկ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 58.97 տոկոսը։

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 66.67 տոկոս։ Սյունիքում ընտրելու իրավունք է ունեցել 106 հազար 972 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 71 հազար 320-ը։

Բարձր մասնակցությամբ մարզերի շարքում են նաև Վայոց ձորը՝ 65.63 տոկոս և Տավուշը՝ 63.40 տոկոս։

Մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած է ընտրողների ամենամեծ թիվը, ընտրելու իրավունք է ունեցել 849 հազար 488 քաղաքացի։ Քվեարկությանը մասնակցել է 496 հազար 643 ընտրող կամ 58.46 տոկոսը։

Մարզերի կտրվածքով մասնակցության պատկերը հետևյալն է.

  • Սյունիք – 66.67%
  • Վայոց ձոր – 65.63%
  • Տավուշ – 63.40%
  • Կոտայք – 61.66%
  • Արագածոտն – 61.70%
  • Արարատ – 59.87%
  • Լոռի – 58.59%
  • Երևան – 58.46%
  • Արմավիր – 55.80%
  • Շիրակ – 55.46%
  • Գեղարքունիք – 54.60%

Հիշեցնենք, որ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 224 հազար 957 քաղաքացի կամ ընտրողների 48.92 տոկոսը, իսկ ժամը 14:00-ի դրությամբ՝ 847 հազար 493 քաղաքացի կամ 33.85 տոկոսը։

ԿԸՀ-ն ընդգծում է, որ ներկայացված տվյալները նախնական են և ստացվել են էլեկտրոնային եղանակով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր