Լինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն Մարուքյանը
իր տելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
Այս ընտրություններին իր ղեկավարած քաղաքական ուժից Մարուքյանի ակնկալիքն այն է, որ կհաղթի քաղաքական միտքն ու բովանդակությունը, և պարլամենտարիզմը կվերադառնա ՀՀ խորհրդարան։
«Մենք ասել ենք, որ էգոիզմը դնում ենք մի կողմ, և իմ հիմնական ակնկալիքը կապված է ՀՀ–ում ցնցումներից զերծ հանգիստ, հանդարտ կյանքի վերադարձի հետ։ Մենք այս պահին արձանագրում ենք, որ բարձր մասնակցություն կա, իսկ սա նշանակում է, որ քաղաքական ուժերին հաջողվել է քարոզարշավով մարդկանց բերել ընտրատեղամասեր»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը` Երևանի թիվ 1/20 ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո։



