Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
34/60 ընտրատեղամասում հանձնաժողովը ոչ միայն հրաժարվում է պատշաճ կերպով արձանագրել ընտրական գործընթացում տեղի ունեցող խախտումները, այլև խոչընդոտում է վստահված անձանց օրինական գործունեությանը՝ թույլ չտալով գրանցել և արձանագրել դրանց վերաբերյալ բողոքներն ու դիտարկումները։
Սա ընտրական վերահսկողության նկատմամբ բացահայտ միջամտություն է և ընտրությունների թափանցիկության ու վստահելիության դեմ ուղղված անթույլատրելի գործելակերպ։
Վստահված անձանց իրավունքների սահմանափակումը և խախտումների արձանագրման արհեստական խոչընդոտումը լուրջ կասկածի տակ են դնում տվյալ տեղամասում ընտրական գործընթացի օրինականությունը։
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Էդուարդ Հովհաննիսյան
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



