Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ջինսերը գրավել են ամբողջ աշխարհի մարդկանց սրտերն ու զգեստապահարանները: Դե, նաև գրպանները: Իսկ ջինս գնելիս կամ կրելիս երբևէ մտածե՞լ եք՝ ինչի համար է հետևի մասում կարված կաշվե պիտակը: Չնայած այն հանգամանքին, որ ջինսերի ապրանքանիշը, ոճը, չափը կամ գույնը կարող են տարբեր լինել, բայց գոտու կամ հետևի գրպանի վրա գրեթե միշտ կարված կաշվե կամ թղթե պիտակ է լինում:

Ինչո՞ւ է այդպես:

Սովորաբար այս կաշվե (ներկայում՝ ժակրոնե) ուղղանկյուն կամ քառակուսի պիտակը կարվում է բոլոր ապրանքանիշերի ջինսերի հետևի հատվածում: Արևմուտքում այն սովորաբար կոչվում է ժակրոն՝ ի պատիվ հենց այն նյութի, որից այն ամենից հաճախ լինում է։ «Ժակրոնը» կամ, ինչպես այն նաև կոչվում է, «վեգանական կաշին», բաղկացած է գրեթե 95 % ցել յուլոզից: Իսկ այդ նյութի կոշտության ողջ գաղտնիքը լատեքսի փոքր պարունակությունն է, որն այն դարձնում է ոչ միայն անջրանցիկ, այլ նաև աներևակայելի դիմացկուն և ամուր:

Ավանդաբար, այդ պիտակը ցույց է տալիս արտադրանքի բրենդային անվանումը, գործվածքի խտությունը, ինչպես նաև այլ տեղեկատվություն:

Ի սկզբանե՝ 100 տարի առաջ, Levi's ընկերությունն էր պատրաստել ջինսի այդ պիտակը ոչ թե ժակրոնից, այլ սովորական բնական կաշվից, և նրանք դա արել էին մի պատճառով... Հայտնի Levi's-ը այդ պիտակում բառերի փոխարեն օգտագործել էր սիմվոլներ, տեսողականորեն ցույց էր տրվել արտադրանքի ամրությունը, երբ երկու ձի ապարդյուն փորձում են պատռել ջինսը: Levi's ընկերությունը 1873 թվականին է ներկայացրել իր ջինսե կոմբինեզոնի հետևի մասում կարված կաշվե պիտակի նորաձևությունը շատ պարզ պատճառով՝ անբարեխիղճ կեղծ արտադրողների պատճառով, որոնք հաճախ շուկաները հեղեղում էին բյուջետային «կեղծ» Levi's ջինսերով: Levi's-ը հաշվարկել էր կեղծ շուկայի կորուստները և որոշել արտադրել հատուկ պիտակ, որը ամուր ամրացված է ջինսերի հետևի մասում: Այդ պիտակը պատրաստված էր բնական կաշվից, ինչպես նաև ուներ հատուկ ապրանքանիշ:

Բայց չէ՞ որ կեղծ արտադրողները ևս կարող էին կեղծել այդ կաշվե պիտակը: Բայց հարցն է, որ եթե հիմա դա դժվար չէ, ապա 1880-ականների վերջին իսկական կաշին բավականին թանկ ապրանք էր արդյունաբերական ծավալներով ընդհատակյա հագուստ պատճենելու համար: Բացի դա, Levi's-ի արտոնագրած ապրանքանիշը դրոշմված էր կաշվի վրա, և խաբեբաները երկար ժամանակ չէին կարողանում կրկնօրինակել այդ եզակի լոգոն դրոշման գործարանային բարդ գործընթացի պատճառով, որը պահանջում էր հատուկ գործիքներ:

Հետևաբար, հենց հետևի կաշվե պիտակի շնորհիվ գնորդները կարող էին անմիջապես որոշել՝ արդյո՞ք Levi's ջինսերը օրիգինալ են: Եվ եթե ի սկզբանե այդ պիտակները կարվում էին կեղծիքների դեմ պայքարելու համար, ապա այսօր դրանք տեղեկատվական և մարքեթինգային հնարք են: Դրանք շարունակում են ակտիվորեն կարվել ջինսերի վրա՝ պահպանելու ծանոթ, դարավոր դիզայնը: Այսօր ժակրոնը իրականում պարզ պիտակ է, որի վրա նշված է բրենդը, երբեմն հագուստի խնամքի կանոնները, կազմը, գործվածքի խտությունը և այլն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ Կարապետյան