Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հրայրս ակտիվ երեխա էր, էներգիայով լի, չարաճճի։ Փոքր ժամանակ շատ էր սիրում կռիվ-կռիվ խաղալ։ Համարձակ էր, խելացի, շուտ էր ընկալում ամեն ինչ, միտքն արագ էր գործում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոֆյան՝ Հրայրի մայրիկը։ Հրայրը ծնվել է Երևանում։ Սովորել է Աշոտ Մանուկյանի անվան դպրոցում։ «Սկզբնական շրջանում շատ լավ էր սովորում, բայց տարիքի հետ չարաճճի դարձավ, առաջադիմությունն այդ ժամանակ մի քիչ թուլացավ։ Հրաշալի ունակություններ ուներ մաթեմատիկայից, շատ էր սիրում պատմությունը»։

Հրայրը դպրոցին զուգահեռ զբաղվել է սպորտով։ «Հաճախել է «Ավանդական կարատե-դո» ֆեդերացիա։ Արժանացել է սև գոտի 2-րդ դան վարպետական աստիճանին: Հրոս նաև պատանի երկրապահ էր։ Շատ էր սիրում զինվորական կյանքը, համազգեստը, հայրենիքն իր համար ուրիշ նշանակություն ուներ։ Ընկերական մեծ շրջապատ ուներ, հարգված ու սիրված տղա էր: Կեղծիքն ու սուտը տանել չէր կարողանում, իրեն միայն պետք է ճշմարտությունն ասեիր»։

Դպրոցն ավարտելուց հետո Հրայրը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Իրեն միանգամից տարան Մատաղիս, այնուհետև Մարտակերտում վեց ամիս մասնակցել է սերժանտական դասերի, դրանից հետո տեղափոխվել է Թալիշ։ Իր ծառայության ժամանակահատվածը համընկավ Ապրիլ յան պատերազմի հետ։ Նա շատ խիզախ ու ակտիվ է եղել նաև այդ պատերազմի ժամանակ։ Իր խիզախության համար իրեն «Դժոխք Հրո» են կոչել։ Նռնակը նետել էր թշնամու բլինդաժի մեջ, միայնակ հասել այնտեղ, մինչև ընկերները եկել էին օգնության»։ Հրայրը եղել է ավագ սերժանտ, դիրքի ավագ։

Մայրիկի խոսքով, Քառօրյա պատերազմն իր հետքն էր թողել Հրայրի վրա։ «Իր գեղեցիկ աչքերը փոխվել էին, անգամ ծածուկ լալիս էի՝ հնարավո՞ր է, որ իմ տղայի աչքերն այդպես տխուր մնան։ Բայց, փառք Աստծո, աստիճանաբար Հրոյիս աչքերի նախկին փայլը վերականգնվեց։ Իսկ հետո նա սիրահարվեց։ Սերը փոխեց նրա կյանքը։ 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո մտադիր էր ամուսնանալ, բայց, ավաղ, իր երազանքին չհասավ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ծանուցագիր ստացավ, գնաց և գրանցվեց ԵԿՄ-ի մեր գրասենյակում, որպեսզի մարտի դաշտ մեկնի Դավթաշենի տղաների հետ։ Տղաների մի քանի խումբ մեկնեց Արցախ, իրեն չէին կանչում, նա էլ բարկանում էր՝ ինչո՞ւ ինձ չեք տանում պատերազմ։ «Ես պետք է գնամ, իմ հողը ոչ մեկին չեմ տալու, թուրքից վրեժ ունեմ լուծելու, թանկ ընկերներ եմ կորցրել»։ Այդ նույն ընթացքում ծանուցագիր եկավ իր հորեղբոր տղային՝ Նարեկին։ Իրար կողքի մեծացած եղբայրներ էին։ Հրոս Նարեկին էլ տարավ, որ գրանցի ԵԿՄ-ում, սակայն չստացվեց։ Այդ ժամանակ բարկացավ, իր թղթերը վերցրեց ու գնաց զինկոմիսարիատ՝ որտեղ եղբայրս, այնտեղ՝ ես. «Ես իմ եղբոր հետ եմ գնալու, նրա թիկունքին պետք է կանգնեմ»։ Իր եղբայրն ամուսնացած էր, երկու աղջիկ ունի։ Կռվի դաշտում՝ թեժ պահին, երբ զգացել է, որ փրկության ելք չկա, եղբորն ասել է. «Խնդրում եմ, հետ գնա, տղերքի հետ նահանջի, ես մենակ կկանգնեմ, կկռվեմ, մեր հողը թուրքին չեմ տալու»։ Այդ ժամանակ նա արդեն ջոկատի հրամանատարն էր»։

Մայրիկն ասում է՝ հոկտեմբերի 14-ին է որդին տանից դուրս եկել ու մեկնել մարտի դաշտ։ Հրայրի մարտերը եղել են Ջրականում։ «Թեժ ժամանակն էր։ Չէ՞ որ կարծիք կա, որ այդ ժամանակ Ջրականն արդեն հանձնված է եղել թշնամուն։ Ու մեր անմեղ երեխաներին տարան այնտեղ։ Տղաները թեժ մարտերի մեջ են եղել, կռիվ տվել թշնամու դեմ, չեն նահանջել, չեն լքել մարտի դաշտը»։

Մինչև Գորիսից Արցախ շարժվելը Հրայրը զանգել է մայրիկին։ «Իրեն ասում էի՝ շատ զգույշ կլինես, շուտ-շուտ կզանգես, բալե՛ս։ Տղաս այդ ժամանակ ասաց, որ մի երեք օր չի զանգի, կարծես կանխազգացում ունենար։ Արցախից ինձ զանգել այլևս չի կարողացել։ Միայն տղաներից մեկի հեռախոսով իր ընկերուհուն նամակ է գրել, նախքան դա զանգահարել է, բայց ուշ ժամ է եղել, վերջինս քնած է եղել, չի պատասխանել զանգերին։ Նամակում գրել է. «Արդեն ուշ է, պլանները փոխվեցին, ծաղիկներ դու կբերես ինձ, ես քեզ էլ ծաղիկ չեմ կարող բերել»»։ Հոկտեմբերի 19-ին Ջրականում Հրայրն անմահացել է։ Նա շուտ է տուն «վերադարձել»։

Հրայրը կրտսեր քույր ունի։ «Աննաս ևս կարատեիստ է, կրկին 2-րդ դան է, դպրոցում մանկավարժ է աշխատում։ Նա միշտ ասում է՝ ես իմ եղբոր գործը մինչև վերջ կշարունակեմ։ Մարզիչ է, սիրված ու հարգված է, ինչպես եղբայրը։ Նա Հրայրիս պատիվը բարձր է պահում»։ 

Ապրելու ուժի մասին։ «Ապրելուս ուժն իմ աղջիկն է։ Իհարկե, որևէ մեկը չի կարող իմ Հրայրի բացը լրացնել։ Հրայրս ուրիշ էր, իր նմանը չկա։ Ես ամեն տեղ իրեն եմ փնտրում։ Գիշերներն ականջս դռան կողմն է, միշտ մտածում եմ, որ հիմա դուռը կթակի ու ներս կմտնի։ Այժմ ինձ ապրեցնողն ու ուժ տվողը Աննաս է»։

Հ. Գ. - Կամավոր, սերժանտ Հրայր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Դավթաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում