Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը հունիսի 7-ն է՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրը: Այն օրը, որի մասին հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում խոսում էին գրեթե բոլոր հնարավոր «խոսացող» սարքերից, բոլոր բակերում ու հրապարակներում:

Շատերն այս օրերին լարված կամ հետաքրքրությամբ հետևում էին թեկնածուների նախընտրական հանդիպումներին, բանավեճերին, հարցազրույցներին: Առավել ակտիվ հայրենակիցները անմիջականորեն էին մասնակցում այդ հանդիպումներին ու հավաքներին: Մի խոսքով՝ ակտիվ նախընտրական մեկ ամիս էր, որի մի շարք բնութագրական դրսևորումներին անդրադառնալու, գնահատականներ տալու հնարավորություններ դեռ կլինեն:

Հիմա ամենից կարևորն այն է, թե ինչ կլինի վաղը՝ հունիսի 7-ին: Իսկ ինչ կլինի վաղը, դա գիտի միայն ժողովուրդն ինքը: Բայց, անկախ այդ ամենից, կան էական հանգամանքներ, որոնց էլ ստորև կանդրադառնանք:

Առաջինն այն է, որ հունիսի 7-ից հետո անխուսափելիորեն լինելու են հունիսի 8-ը, 9-ը, 10-ը: Ասել կուզի՝ հունիսի 7-ով կյանքը կամ ամեն ինչ չի ավարտվելու: Ու այս տեսանկյունից, կարծում ենք, շատ կարևոր են ոչ միայն քվեարկության, ընտրությունների արդյունքները, այլև ու առաջին հերթին՝ հասարակության պահվածքը, հոգեվիճակը և, իհարկե, հասարակության վերաբերմունքը սեփական պետությանը:

Իսկ այստեղ արդեն կարևոր խնդիր է այն, որ մենք, ցավոք, հիմնականում սահմանափակվել ենք «մեր տան դռան առաջի շորով»: Այսինքն՝ մեր սեփական փոքրիկ «աշխարհում» ամեն ինչ քիչ թե շատ տեղում թող լինի, իսկ դրանից այն կողմ ինչ է կատարվում, արդեն առանձնապես մեր հոգսը չէ, կամ որ ավելի տխրեցնող է՝ «բա քեզ պետք ա՜...»:

Բացի այն, որ դա անհեռատես մոտեցում է, դա նաև սեփական անձը մոլորության մեջ գցել է: Հա, «դռան առաջի շորը» կարևոր է, բայց նույնքան կարևոր է, թե որտեղ է բնակարանը (տունը), ինչ է շուրջը կատարվում, ինչ միջավայր ու մթնոլորտ է այդ տան կամ շենքի շուրջ, կողքի բակում, մյուս թաղամասում, քաղաքում, երկրում:

Վերը նշված «կենցաղային աշխարհընկալումը» բերում է նրան, որ շատերը շատ ավելի ընդգրկուն, մեծ խնդիրները չեն տեսել, չեն տեսնում կամ չտեսնելու են տվել ու տալիս՝ սահմանափակվելով զուտ «ինձ համար լավ լինի» մոտեցմամբ: Ցավալիորեն՝ տարիներ շարունակ, միշտ: Այնպես չէ, որ միայն վերջին տարիներին է դա ի հայտ եկել: Այդպես միգուցե հնարավոր է անձնական տարածքում անհատական անդորրի խաբուսիկ զգացողություն ունենալ, ավելի շուտ՝ պատրանք: Բայց այդպես, չասենք՝ անհնար, սակայն շատ դժվար է ունենալ լիարժեք կամ կենսունակ հասարակություն: Իսկ առանց նման հասարակություն ունենալու դժվարանում է նորմալ պետություն ունենալու հարցը:

Նույնի հետ շաղկապված ու շատ ավելի կարևոր հանգամանք է այն, որ հասարակությունն, ի վերջո, պետք է թոթափի ծայրահեղ ներքին անհանդուրժողականությունը և ներմուծված ներքին թշնամանքը, չարությունը, ատելությունը: Մեր հասարակությունն ասես կախարդական «ծուռ հայելու բեկորներից» տուժած լինի՝ այնքան նվազած են թվում պարզ, մադկային ապրումակցումը, դիմացինի նկատմամբ նորմալ վերաբերմունքը:

Սա կենսական հարց է: Նույնիսկ ավելորդ է քննարկել, որ ատելությունն ու չարությունը չթոթափելով՝ անհնար է ունենալ հենց հասարակություն ինքնին: Առանց այդ ծանրությունից ազատվելու անհնար է ունենալ պետություն, անհնար է ունենալ առաջխաղացում:

Սա խիստ տարողունակ թեմա է՝ լրագրային հոդվածում համակողմանի դիտարկելու համար: Բայց հիմնականն այն է, որ ատելությամբ ու չարությամբ կարելի է ջարդել, քանդել, փշրել, սակայն ստեղծել, արարել, կառուցել՝ երբեք: Չէ, պոետիկ բաներ չենք ասի՝ սիրո մասին: Բայց սկզբի համար մեր ժողովրդին իսկապես անհրաժեշտ է թոթափել ներքին չարությունը: Առանց դրա մենք չենք կարողանալու դրսևորվել որպես հասարակություն: Իսկ հետո, եթե ստացվի, հնարավոր է նույնիսկ համախմբվել հիմնականի ու կարևորի շուրջ:

Մեզ համար այդ հիմնականն ու կարևորը մեր երկիրն է ու մեր երկրում մեր երեխաների ապագան: Այսինքն՝ հասարակությունը պետք է, որ ավելի պատասխանատու լինի սեփական երկրի նկատմամբ: Պետք է, որ ճիշտ գնահատի իր արժեհամակարգերը:

Ի դեպ, նույն հասարակության մի շերտն է նաև «իրավապահ համակարգը»: Ինչ էլ լինի, ինչեր էլ ասվեն, նրանք, ի վերջո, այլ մոլորակից չեն եկել, մեր ժողովրդի ներկայացուցիչներ են:

Տեսեք, փոխվել են հասարակարգեր, փոխվել են տարբեր իշխանություններ: Այլ տեղերում էլ են փոխվում: Բայց իրավապահ համակարգը պետք է մնա իր դիրքերում, այն պետք է գերակա դիտի պետության շահը և օրինականության ապահովումը, չներքաշվի քաղաքական կոնյուկտուրայի ու շահերի սպասարկման հարթություն, ինչի դեպքում հարցականի տակ է դրվում նրանց բուն առաքելությունն ու կոչումը:

Սրա գիտակցումը չափազանց կարևոր է մեր ժամանակներում և մեր իրավիճակում: Հա, ու այս համակարգում էլ չպետք է մոռանան, որ լինելու է հունիսի 8, 9, 10... Անկախ նրանից, թե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեն:

Կյանքը մեկ օրվա համար չէ: Ու երկիրն էլ մեկ սերնդի համար չէ:

Իդեալական մոտեցմամբ, իհարկե, ցանկալի է, որ մեր հասարակությունն էլ երբևէ հասնի մի իրավիճակի, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կենտրոնացած է իր գործի վրա՝ լինի ուսուցիչ, բժիշկ, հողագործ թե պատշար կամ թեկուզ՝ լրագրող: Եվ հավուր պատշաճի անի իր գործը: Չէ, չենք ասում, թե զերծ մնան քաղաքական դիրքորոշումից, առավել ևս՝ քաղաքացիական դիրքորոշումից: Դրա մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ այդ ամենը պետք է լինի սեփական անելիքին երկրորդված ու երբեք չպարտադրված:

Այսօր, թվում է, թե շատ հեռու է մեր համատեղ ընթացքը դեպի այդ նվազագույն իդեալականը: Բայց դա անհնարին չէ: Կարևորը՝ ձերբազատվել մեր հասարակական մարմինը ներսից հյուծող չարությունից ու անհամերաշխությունից: Երբ այդ ամենից ազատվենք, միգուցե սկսենք նկատել, որ, այնուամենայնիվ, ավելի շատ միավորող բաներ կան, քան մեզ իրարից հեռացնող, տարանջատող: Եվ այդ դեպքում հնարավոր է, որ սկսենք արդեն ոտքի կանգնել, որպեսզի առաջ ընթանանք: Ի վերջո, ճանապարհն ընթացողն է հաղթահարում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Ամռանը ամենաշատ թունավորումները գրանցվում են այս 3 մթերքիցՎինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Ռուս երեխաները վտանգավոր վիրուսով են վարակվել Թուրքիայի հինգաստղանի հյուրանոցումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե ՇարաֆյանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան