«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով պարտվել է «Ժետիսու»-ին
ՍՊՈՐՏԱնթալիայում մարզումային հավաք անցկացնող «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցել է Ղազախստանի «Ժետիսուի» հետ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատարը պարտություն է կրել նվազագույն հաշվով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, ղազախական թիմին հաջողվել է հաշիվը բացել արդեն 7-րդ րոպեին: Հետագայում երեւանցիներն ստեղծել են գոլ խփելու մի քանի իրական պահեր, մինչդեռ մրցակիցը՝ ոչ: Ալաշկերտցիներից մոտ էին հաջողությանը Խորեն Վերանյանը, Հեբեր Արաուխոն, Միհրան Մանասյանը՝ երկու անգամ, սակայն հաշիվն այդպես էլ մնացել է անփոփոխ:
Փետրվարի 21-ին «Ալաշկերտը» կհանդիպի Լիտվայի «Սուդուվա» թիմի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



