ԱԺ 7 պատգամավորներ խախտել են էթիկայի նորմերը. լրագրողի դիմումը բավարարվել է (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը բավարարել է Past.am-ի լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը:
Հանձնաժողովն արձանագրել է, որ ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորները խախտել են էթիկայի նորմերը:
Լրագրողների հետ զրույցում էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջարկություններ են ներկայացվել նաև Գալուստ Սահակյանին:
«Որոշման երկրորդ կետով ԱԺ նախագահին առաջարկել ենք, որ քանի որ շրջանառության մեջ է գտնվում մեր գործընկերների նախագիծն այն մասին, որ նման դեպքերի խախտումները պետք է որակել որպես կարգազանցություն Առաջարկել ենք, որ առաջիկա քառօրյայում քննարկվող հարցերի ցանկում պարտադիր ընդգրկել նաև այդ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Թեպետ դա ԱԺ նախագահի իրավունքն է, բայց մենք գտնում ենք, որ ճիշտ կլինի նման դեպքերի համար կիրառել խիստ պատժամիջոց»:
Հիշեցնենք, որ մեր լրագրողը տեսագրել էր, թե ինչպես են պատգամավորները քվեարկում իրենց գործընկերների փոխարեն և հրապարակումները ներկայացրել էթիկայի հանձնաժողով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Լալայան



