Կլինի դիկտատուրա, եթե Փաշինյանը ընտրվի. Էդմոն Մարուքյան
ԲԼՈԳԷդմոն Մարուքյանը տելեգրամյա իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը կարծում է, որ ՔՊ–ի առաջնորդի վերընտրվելը կհանգեցնի բռնությունների ավելացմանը, ազատությունների սահմանափակմանը։
«Հիբրիդային այսօրվա կիսաավտորիտար ռեժիմն այդ դեպքում դառնալու է ֆունդամենտալ ավտորիտար ռեժիմ։ Մենք արդեն տեսել ենք, թե 3–րդ ժամկետով ընտրվելն ինչերի կարող է հանգեցնել»,–կառավարության շենքի մոտ իր քարոզարշավի ժամանակ հայտարարեց Մարուքյանը։
Նրա խոսքով` Փաշինյանն է պատասխանատու այն բռնությունների և հարձակումների համար, որոնք այս օրերին իրականացվում են քաղաքական տարբեր ուժերի ակտիվիստների նկատմամբ։ Շեշտում է` երկրում իրականացվում է ընտրովի արդարադատություն. եթե իշխանության նկատմամբ ինչ–որ բան լինի, արագ արձագանք կա, մինչդեռ երբ խոսքը որևէ ընդդիմադիր ակտիվիստի մասին է, «ամիսներով քննում են, մինչև այդ գործը փակեն, ծածկադմփոց անեն»։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



