Արթուր Օսիպյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է. Աննա Կոստանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրթուր Օսիպյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է։
Հիշեցնեմ՝ նրա նկատմամբ անօրինական ու քաղաքական հետապնդում է իրականացվում, իսկ կալանավորումը կիրառվում է որպես պատիժ։
2026 թ. մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել Արթուր Օսիպյանը և սկսել հրապարակային սուր և անհարմար հարցեր ուղղել արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ու Արցախից տեղահանումների մասին։ Ընթացքում Նիկոլ Փաշինյանն Օսիպյանի հասցեին սկսում է վիրավորական և նվաստացնող արտահայտություններ հնչեցնել, իսկ ավելի ուշ Արթուրին ձերբակալում են։ Արդեն 15-րդ օրն է, ինչ Արթուրը հացադուլի մեջ է, և ըստ փաստաբանի՝ արդեն բավականին հյուծված է։
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում Արթուրին պահում են արևի լույսից զուրկ, խոնավ խցում։ Մի լռեք և անտարբեր մի եղեք։ Արթուրի փոխարեն կարող է լինել մեզանից մեկը։
Այս պահին ստորագրահավաք է իրականացվում Բաղրամյանի մետրոյի մոտ, որտեղ քանի օր է նստացույց է սկսել Գեղամ Օհանյանը։ Մոտեցեք, զրուցեք, միացեք ստորագրություններին։ Չգիտեմ որքանով կօգնի Արթուրին այս ակցիան, գոնե քաղաքացիական անտարբերությունը պետք է կոտրել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



