Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյուղացիները կարող են լուրջ կորուստներ կրել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին շրջանում գրեթե ամեն օր տեղեկություններ են ստացվում այն մասին, որ նոր սահմանափակումներ են կիրառվում Հայաստանից Ռուսաստան արտահանվող և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ երկրներ ուղարկվող հայկական արտադրանքի նկատմամբ։ Խոսքը վերաբերում է մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ կարտոֆիլին, սմբուկին, չրերին, ձկնամթերքին, ծաղիկներին, ինչպես նաև խաղողին, բալին, ծիրանին, սալորին, դեղձին, նեկտարինին և այլ գյուղատնտեսական մթերքներին։

Ստեղծված իրավիճակը, առաջին հերթին, հարվածում է արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին, ֆերմերներին և գյուղացիներին։ Նրանց շրջանում դժգոհությունն օրեցօր աճում է, իսկ վերջին օրերին լարված իրավիճակ է նկատվում նաև սահմանային անցակետերում։

Վերջին երկու օրերի ընթացքում Բավրայի և Բագրատաշենի անցակետերում պարբերաբար խցանումներ ու սահմանափակումներ են արձանագրվել։ Հայ-վրացական սահմանին բողոքի ակցիաներ են իրականացրել վարորդները, ջերմոցային տնտեսությունների սեփականատերերն ու ֆերմերները՝ հայտարարելով, որ չեն կարողանում իրենց արտադրանքը հասցնել ԵԱՏՄ շուկաներ։

Մեր տեղեկություններով՝ դժգոհության ալիք կա հանրապետության տարբեր մարզերում։ Շատերը մտահոգված են, որ ներկայիս զարգացումները կարող են լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ գյուղատնտեսական ոլորտի համար։ Տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Բավրայի անցակետի հարակից հատվածներում, մեր թղթակիցները զրուցել են մի շարք ֆերմերների հետ։ Նրանցից շատերը չեն ցանկացել հրապարակել իրենց անունները՝ նշելով, որ մտավախություններ ունեն հնարավոր ճնշումների կամ խնդիրների վերաբերյալ։

Զրուցակիցները նշում են, որ իշխանությունների հայտարարությունները եվրոպական շուկաներ արտահանման հնարավորությունների մասին առայժմ իրենց համար համոզիչ չեն թվում։ «Մինչև այդ գործընթացները գործնական փուլ մտնեն, մեր բերքը կարող է պարզապես փչանալ։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչ մեխանիզմներով և ինչ ժամկետներում պետք է հնարավոր լինի այդ ծավալի արտադրանք արտահանել եվրոպական շուկա»,– նշել է ֆերմերներից մեկը։

Միաժամանակ, գյուղացիներն ու արտադրողները դժգոհում են, որ չեն ստանում հստակ պատասխաններ պետական մարմիններից։ Նրանց խոսքով՝ փորձել են կապ հաստատել կառավարության և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչ լուծումներ են նախատեսվում, սակայն շատ դեպքերում պատասխան չեն ստացել կամ տեղեկացվել է, որ պատասխանատու պաշտոնյաները տվյալ հարցի վերաբերյալ տեղեկություն չունեն։

Արդյունքում, բազմաթիվ տնտեսվարողներ իրենց համարում են անորոշության և ռիսկերի պայմաններում, իսկ հանրային դժգոհությունը, նրանց գնահատմամբ, շարունակում է աճել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու