Երևան, 06.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մորիսով եմ զգացել մայրության բերկրանքը։ Իմ առաջնեկն է, շատ կապված էինք իրար հետ։ Շատ հանգիստ երեխա էր, խելացի, մեծի պես, յուրահատուկ էր, տարբերվող։ Նա մեր 20 տարվա հեքիաթն էր։ Իր հետ շփվելը պատիվ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալինան՝ Մորիսի մայրիկը։ Մորիսը ծնունդով Երևանից է։ Այստեղ է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ «Շատ լավ էր սովորում դպրոցում։ Սիրում էր մաթեմատիկան։ Պատահական չէր, որ երբ զորակոչվեց բանակ, քննություն հանձնեց և դարձավ հաշվարկի օպերատոր։ Չէի կասկածում իր հնարավորություններին, քանի որ մաթեմատիկային ու ֆիզիկային շատ լավ էր տիրապետում»։

Դպրոցն ավարտելուց հետո Մորիսն ընդունվել է Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո 2019 թվականի հունվարի 10-ին Մորիսը զորակոչվել է բանակ։ «Շատ ոգևորությամբ է ծառայության զորակոչվել։ Ի դեպ, մենք էլ ենք իրեն ոգևորված ճանապարհել ծառայության։ Մեր ընտանիքում հայրենասիրության ոգին կար, և գիտեինք, որ մեր տղաները պետք է ծառայեն, պետք է լինենք զինվորների ծնողներ, պետք է այդ հպարտությունն ապրենք։ Եթե ամուսինս լսեր, որ իր շրջապատում որևէ մեկը բանակում չծառայելու մասին է խոսում, բացասական արձագանք կտար, դա իր համար անընդունելի էր։ Եվ, բնականաբար, այդ զգացողությունը փոխանցվել էր նաև Մորիսին։ Նա այդ ոգով է մեծացել։ Երբ խոսում էինք Արցախի մասին, միշտ ասում էի՝ երանի տղաներիցս մեկը վիճակահանության արդյունքում ընտրի Արցախում ծառայությունը։ Մեզ համար էլ դա առիթ կլինի Արցախ հաճախակի գնալու։ Տղաս վիճակահանության ընթացքում ընտրեց Իջևանը, բայց մաս

Որդու ծառայության մասին խոսելիս տիկին Ալինան նշում է՝ Մորիսը երբեք ոչնչից չի դժգոհել։ Եվ մայրիկը մի պատմություն է պատմում. «Մի օր զանգահարեց. «Մա՛մ, մեր տղաներից մեկի քեռին է գալիս Իջևան, ինձ սենյակային բույսեր կուղարկես, որ մշակեմ դրանք, խնամեմ: Կաշխատես, որ ծաղկամանները ևս միանման լինեն»։ Մորիսը շատ էր սիրում բնություն։ Դիմեցի մեր հարազատներին, որ գեղեցիկ բույսեր ընտրենք, երբ հարցնում էին, թե ում եմ ուղարկում դրանք, արձագանքում էի՝ Մորիսն է զորամասից բույսեր ուզել։ Բույսերը հավաքեցի, գեղեցիկ միանման ծաղկամաններ գնեցի՝ առանց հողի, քանի որ ասել էր՝ Իջևանի հողով կաճեցնենք ծաղիկները, դրանց մեջ տեղավորեցի իր սիրելի քաղցրավենիքը և երկու արկղ սենյակային ծաղիկներ ուղարկեցի Իջևան»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Մորիսի կյանքի ընթացքը։ «Այդ օրն անմիջապես տղաները զորամասերից դուրս են գալիս։ Ճիշտ է, իրենք Հայաստանում էին, բայց անվտանգությունից ելնելով՝ տեղափոխվել էին անտառներ։ Վրաններում էին մնում մի քանի օր, նկարներ ևս ունի տղաս։ Հենց առաջին օրերից Իջևանից տղաներին խումբ-խումբ տեղափոխում էին Արցախ։ Հետագայում արդեն ամուսինս պատմեց, որ Մորիսը գիտեր՝ իրենց էլ էին տանելու Արցախ, բայց չգիտեին, թե երբ։ Հոկտեմբերի 16-ի առավոտյան զանգահարեց ինձ. «Մա՛մ ջան, մենք էլ ենք գնում։ Գնում ենք, որ մեր ընկերների հետ հերթափոխ իրականացնենք»։ Այդ ժամանակ արդեն շատ տղաներ էին զոհվել, ի՞նչ հերթափոխի մասին կարող էր խոսք լինել։ Շատ էի հուզվել, բայց իր հետ զրույցի ժամանակ ոչինչ ցույց չտվեցի, կատակեցինք, զրուցեցինք։ Իրեն ասացի՝ չպակասեք, բոլորիդ սպասում ենք, նա էլ իմ խոսքն ընկերներին փոխանցեց։ Այդ ժամանակ ասաց. «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, կապ չի լինի, հետո կզանգեմ, կխոսենք»»։ Ընտանիքը Մորիսից զանգեր այլևս չստացավ։

Հոկտեմբերի 17-ին Մորիսը և ընկերներն արդեն Գորիսում են եղել, այնտեղից էլ ճանապարհ ընկել Իշխանաձոր։ «Թեժ մարտեր են եղել։ Ընկերներն են պատմում՝ ոգևորված են եղել տղաները, առաջխաղացում են ունեցել։ Բայց հետո իրենց հրամանատարը՝ Թաթուլը, վիրավորվել է։ Ութ տղա միայնակ չեն թողել իրենց հրամանատարին՝ չնայած հրամանատարն իրենց ասել է, որ գնան։ Տղաները չեն ենթարկվել այդ հրամանին։ Հետագայում իրենց միասին էլ գտան»։

Հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում իր հրամանատարի և ընկերների հետ Մորիսը զոհվում է։ «Հայրիկներին ասել էին, որ տղաները զոհվել են։ Արբանյակային նկարների միջոցով նաև տեղանքն էին որոշել։ Բայց Կարմիր խաչի միջամտությամբ միայն դեկտեմբերի 5-ին այդ վայրից կարողացան տղաների մարմինները դուրս բերել»։

Մորիսը զորացրվելու էր 2021 թվականի հունվարի 12-ին, բայց այդ օրը ընտանիքը ստանում է ԴՆԹ հետազոտության համընկնման պատասխանը։ «Ամեն օր մեր բնակարանի դռանը հասնելիս ինձ թվում է, որ Մորիսն անակնկալ է անելու, ինձ այդտեղ սպասելու է իր զինվորական հագուստով։ Ամեն օր այդ տեսարանն իմ աչքի առաջ է։ Տան դուռը բացվում է, ինձ միշտ թվում է՝ Մորիսն է ներս մտնելու, երբ անգամ հյուրերի կամ տան անդամներին եմ սպասում։ Այնքան ծանր է։ Մեկ-մեկ դժվարանում եմ ապրել։ Սա մահապատժի նման մի բան է՝ տանջվելով պետք է ապրես»։

Մորիսը կրտսեր քույր և եղբայր ունի։ Նրանք զույգ են։ «Այնքան էր հպարտանում, որ զույգերի ավագ եղբայր է։ Շատ ուշադիր եղբայր էր, անսահման շատ էր սիրում քրոջն ու եղբորը»։

Ապրելու ուժի մասին։ «Պատերազմի ժամանակ մանկապարտեզում դաստիարակչուհի էի աշխատում։ Մորիսից հետո այդ հոգեվիճակով աշխատելն անհնար էր։ Այդ ժամանակ ավարտական խումբ ունեի, կազմակերպեցի իրենց ավարտական միջոցառումը և մինչև 2022 թվականը չեմ աշխատել։ Բայց հետո ընկերուհուս խորհրդով որոշեցի նորից աշխատել երեխաների հետ։ Գնացի մանկապարտեզ, դիմեցի տնօրենին, գիտեի, որ թափուր հաստիք ունեն։ Տնօրենս միանգամից փորձաշրջան անցնելու հնարավորություն տվեց, իսկ հետո հիմնական աշխատանքի անցա։ Իրեն միշտ շնորհակալ եմ լինելու այդ հնարավորության համար, քանի որ մինչ այդ նաև մերժումներ էի լսել։ Հետևյալ մտքով եմ առաջնորդվել՝ այսքան տղաներ զոհվեցին, որ սերունդներն ապրեն, կրթությու ն ստանան։ Նրանք իրենց կյանքը նաև երեխաների համար են զոհաբերել, ուրեմն ես էլ երեխաների հետ աշխատելով՝ իրենց գործը կշարունակեմ։ Երեխաների մեջ հայրենասիրություն եմ սերմանում, մայրենի լեզուն սովորեցնում, մեր հայ գենն իրենց մեջ ամրապնդում։ Իմ առջև խնդիր դրեցի՝ Մորիսի գործը դու էլ այս կերպ շարունակիր։ Երեխաների այդ խումբը դարձավ իմ ապրելու ուժը։ 2025 թվականին նրանք ավարտեցին։ Շատ կարևոր էր այն, որ ծնողների կողմից ևս գնահատված եմ եղել, իրար թև ու թիկունք լինելով, մեր գրաճանաչ երեխաներին ճանապարհեցինք դպրոց։ Հիմա արդեն նոր խումբ ունեմ»։

Մորիսին «ապրեցրել» է նաև նրա ընկերը՝ Արգիշտին։ «Նա որոշել էր, որ Մորիսս պետք է իր ամուսնության կնքահայրը լինի։ Բայց Մորիսս բանակից «ուշացավ»։ Արգիշտիս իր ամուսնության կնքահայր լինելու առաջարկը մեզ արեց՝ Մորիսս էլ թող լինի իմ երկնային քավորը։ Իսկ հետո նրանց ընտանիքում որդի ծնվեց, ում Մորիս անվանակոչեցին։ Արգիշտին ասաց. «Ուզում եմ տանս մեջ իմ ընկերոջից մի մասնիկ ունենալ գոնե անվան տեսքով»։ Մենք էլ ենք Մորիսիս տատիկն ու պապիկը, գալիս է մեր տուն, նա էլ է ուրախությամբ լցրել մեր կյանքը։ Գիտի, որ նկարից ժպտացող ավագ Մորիսն իր հորեղբայրն է։ Երբ ավելի մեծանա, իրեն անպայման կպատմենք իր անվան պատմությունը»։

Հ. Գ. - Մորիս Խումարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին»