Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն. Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ

Հունիսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ մասնակցել է հաստատությունում գործող մշակութային ինքնագործ միավորման դատապարտյալների նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկմանը։  

Հանդիպմանը մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը, ինչպես նաև քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ։

Պաշտպանը կարևորել է դատապարտյալների նախաձեռնողականությունը և հատկապես ողջունել մշակութային ինքնագործ միավորման կողմից մարդու իրավունքների թեմայով քննարկում կազմակերպելու այս նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ մարդու իրավունքների արժեքների տարածման և իրավագիտակցության բարձրացման տեսանկյունից։

Անդրադառնալով ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ հասարակությունում դեռևս առկա են կարծրատիպային մոտեցումներ ազատազրկման միջավայրում գտնվող անձանց և նրանց իրավունքների առնչությամբ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել։

«Անձամբ շատ եմ այցելում ազատազրկման վայրեր և բավականին հաճախ հրապարակային խոսում եմ այս ոլորտի խնդիրների մասին։ Կարևոր է, որ ոլորտին մոտենանք ոչ թե մեղադրողական, այլ ազատությունից զրկված անձանց իրավունքները պահպանելու կարևորությունը գիտակցելու տրամաբանությամբ»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը կարևորել է վերասոցիալականացման գործընթացի դերը՝ նշելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա հաղթահարելու և ուղղելու սխալները և իրավունքահեն տրամաբանությամբ շարունակելու իր ճանապարհը։

Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները շարունակելու են արձանագրվել և բարձրաձայնվել բոլոր անհրաժեշտ հարթակներում։

«Սկզբունքային է մեր դիրքորոշումը, որ խնդիրները շարունակելու ենք արձանագրել, և դրանց մասին խոսել տարբեր ձևաչափերի համատեքստում»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները դասընթաց են վարել մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունների, լիազորությունների, մանդատի, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների առնչությամբ։ 

Քննարկումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով։ Դատապարտյալները բարձրացրել են իրենց հետաքրքրող և մտահոգող հարցերը, որոնք վերաբերել են վերասոցիալականացման ծրագրերին, պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգերին, ներման ինստիտուտին, ինչպես նաև իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցերի։

Հանդիպումն անցել է բաց և անմիջական մթնոլորտում՝ հնարավորություն տալով դատապարտյալներին բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները, ներկայացնելու առաջարկություններ և ստանալու համապատասխան պարզաբանումներ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը` ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու տեսանկյունից։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Մարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի