Թաքնված թշնամի. վահանձև գեղձի հիվանդության համախտանիշները
ԼԱՅՖԱշխարհում վահանաձեւ գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճում է, հայտնել են մասնագետները։ Վերջին 5-10 տարիների ընթացքում նաև աճել է վահանաձեւ գեղձի քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը: Հիպոտիրեոզը կանանց օրգանիզմում հանդիպող վիճակ է, որն առաջանում է վահանաձև գեղձում առկա հորմոնների պակասի ժամանակ:
Այդ հորմոնները խիստ կարևոր են օրգանիզմի նյութափոխանակման համար: Դրանք տիրոքսին, տրիոդտիրոնին և տիրեոկալցիտոնին կոչվող հորմոններն են, որոնց աշխատանքի խանգարումը վտանգավոր է դառնում:
Վահանձեւ գեղձի հորմոնները յոդ են պարունակում, առանց որի օրգանիզմում առաջանում է յոդի պակաս: Այն բնակավայրերում, որտեղ հողի և ջրի մեջ կա յոդի պակաս, շատ մարդիկ ունեն վահանաձեւ գեղձի հիվանդություններ՝ էնդոմիկ քարճիկ (зоб), հանգույցներ, ուռուցքներ, որոնք կարող են ազդել մտավոր և ֆիզիկական զարգացման վրա:
Վահանձև գեղձի հիվանդության համախտանիշները
Դեպրեսիայի առկայություն
Փորկապություն
Քնկոտություն
Մազաթափություն և չոր մաշկ
Առանց պատճառի քաշի ավելացում
Լիբիդոյի անկում
Մկանային ցավ և ցնցումներ
Սրտային ռիթմի խախտումներ
Վրդովվածություն
Արյան ճնշման իջեցում:



