Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի օբյեկտիվ վերլուծությունը հանգեցնում է այն մտքին, որ գործող իշխանությունն իր դիրքերը չկորցնելու համար, բացի ավանդական վարչական ռեսուրսից, հենվում է նաև տարաբնույթ աղանդավորական և ծայրահեղ աշխարհիկացված համայնքների՝ կազմակերպված զորակցության վրա։ Այս խմբերը ներկայիս քաղաքական կուրսի պահպանման մեջ տեսնում են սեփական ազդեցության ընդլայնման և անպատժելիության երաշխիքը, ինչը լրջագույն մարտահրավեր է երկրի ազգային-եկեղեցական ինքնությանը։

Ուրախալի է, սակայն, որ այս տխուր համապատկերում իշխանությունների կողմից ազգային ինքնությունը ոչնչացնելուն միտված, չարդարացված վախերով ներշնչված օրինագծերի կողքին նախընտրական օրակարգում ընդդիմությունն ունի հայեցակարգային նոր մոտեցումներ, որոնք փորձում են պետական շահերի պաշտպանությունն սկսել ավելի համարձակ դիրքերից։ Ուշագրավ է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանրային խոստումը՝ հաղթանակի դեպքում իշխանության առաջին իսկ շաբաթվա ընթացքում ընդունել «Սաֆարովի կանխարգելման» օրենքի նախագիծը։ Իրավական տեսանկյունից այս օրինագիծը կոչված է սահմանելու հստակ մեխանիզմներ, որոնք կկանխեն և կպատժեն արտերկրում հայերի դեմ ազգային կամ կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հեղինակներին։ Որպես կարևորագույն դրույթ՝ այն նախատեսում է նաև խիստ սահմանափակումներ այլ պետությունների քաղաքացիների համար Հայաստանում հողատարածքներ գնելու հարցում։ Սա ռազմավարական պատասխան է Ադրբեջանից հնչող այն նկրտումներին, թե իբր հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է «վերադառնան» և բնակեցվեն ՀՀ տարածքում։ Այս հույժ ազգամետ նախաձեռնությունն ունի խորքային պատմական և բարոյահոգեբանական նշանակություն։ Իմ դիտարկմամբ և խոր համոզմամբ, հայկական գործոնի թուլացումն ու պետականության ներկայիս անկումը, որն, ի վերջո, հանգեցրեց Արցախի կորստին, բռնագաղթին և քաղաքական աղետին, գործնականում սկիզբ է առել հենց այն կետից, երբ Բուդապեշտում քնած հայ սպային ադրբեջանցի սպայի կողմից ստորաբար սպանելը, հանցագործի արտահանձնումն ու Բաքվում հերոսացումը մնացին առանց համարժեք և կոշտ իրավաքաղաքական հետևանքների։ Սեփական քաղաքացու կյանքն ու արժանապատվությունը միջազգային հարթակներում մինչև վերջ չպաշտպանելը դարձավ մեր առաջին բարոյական պարտությունը, որից հետո թշնամին սկսեց ախորժակ դրսևորել նաև հայկական հողերի հանդեպ։ Հետևաբար, սխալների ուղղումը պետք է սկսել հենց այդ բացը լրացնելով, ինչը ներկայիս իշխանությունների օրոք անհնար է։ Այս առումով Սուրբ Գիրքը խիստ նախազգուշացնում է նրանց, ովքեր փորձում են խախտել արդարության սահմանները և տիրանալ ուրիշի ժառանգությանը. «Վա՜յ նրանց, որ տունը տան վրա են ավելացնում և ագարակը՝ ագարակին մոտեցնում, որպեսզի ընկերոջից մի բան խլեն. մի՞թե միայն դուք պիտի բնակվեք երկրի վրա» (Եսայի 5։8)։ Հետևությունը շատ բնական ու արդարացի է. ազգային շահերի պաշտպանությունը ենթադրում է սահուն կերպով անցում կատարել պասիվ կեցվածքից դեպի պահանջատիրական իրավական քաղաքականություն։ Թե որքանով հայ ընտրողը կկարողանա զատել ճշմարիտ ազգային օրակարգը մանիպուլ յացիաներից, կերևա արդեն հունիսի 7-ին։ Հույս ունենանք, որ քաղաքացին կկատարի իր ընտրությունը հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո Կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրըԼույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվան