Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի հերթական ընտրություններին մնացել են հաշված օրեր, և քաղաքական դաշտն արդեն մտել է էլ ավելի սուր բևեռացման փուլ։ Մի կողմից՝ գործող իշխանությունն իր խոսույթում շեշտում է «իրական Հայաստան», «խաղաղության օրակարգ», «իրականությունից բխող պետական քաղաքականություն» և «խաղաղության ինստիտուցիոնալացման անհրաժեշտություն», մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտում ավելի ու ավելի հաճախ են հնչում ձևակերպումներ՝ «պետության թուլացում», «անվտանգային ձախողումներ», «պետական կառավարման համակարգի սպառում» և «ազգային օրակարգի կորուստ»։

Այս երկու խոսույթների միջև ձևավորվել է ոչ միայն քաղաքական, այլ նաև ընկալումների խոր բևեռացում, որտեղ կողմերը հաճախ այլևս չեն վիճում նույն իրականության մեկնաբանության շուրջ, այլ ներկայացնում են տարբեր իրականություններ։ Սակայն քաղաքական գործընթացների խորքում ընտրությունը միշտ ավելի բարդ է, քան հրապարակային խոսույթները։ Պատմությունը ցույց է տալիս, որ իշխանության և ընդդիմության միջև հակադրությունը ինքնին դեռ չի որոշում քաղաքական արդյունքը։ Որոշիչը հասարակության ներսում կուտակվող գնահատականն է՝ արդյո՞ք գործող իշխանությունը ունի արդյունավետ կառավարման ներուժ և առարկայական միջոցներ, թե՞ այն մտել է քաղաքական և կառավարչական սպառվածության փուլ՝ քայքայելով իր քաղաքական կապիտալը։

Այս տեսանկյունից պատմության մեջ կան ժամանակաշրջաններ, երբ հասարակության և իշխանության հարաբերություններում տեղի է ունենում ոչ թե սովորական քաղաքական, այլ ավելի խոր՝ էութաբանական փոփոխություն։ Դա այն պահն է, երբ ժողովրդի զգալի հատվածը սկսում է զգալ, որ գործող իշխանությունն այլևս չի կարողանում արտահայտել այն ակնկալիքները, որոնց հիման վրա ժամանակին ստացել էր հանրային վստահություն։ Այդպիսի իրավիճակներում խնդիրն այլևս չի սահմանափակվում առանձին որոշումներով կամ ծրագրերով. այն վերածվում է գործող իշխանության քաղաքական սպառվածության խորացող գործընթացի՝ հանգեցնելով կառավարչական արդյունավետության անկման:

Յուրաքանչյուր իշխանություն պատմության ընթացքում ունի իր կենսափուլը։ Սկզբում այն հանդես է գալիս որպես փոփոխության և հույսի կրող, ապա վերածվում է կառավարման կայուն համակարգի, իսկ ժամանակի ընթացքում սկսում է բախվել սեփական սահմաններին։ Երբ հասարակության մեջ ձևավորվում է այն համոզմունքը, որ իշխանությունն արդեն սպառել է արդյունավետ կառավարման իր հիմնական ռեսուրսները, կորցրել է քաղաքական նորարարության ներուժը և այլևս չի կարող առաջարկել զարգացման նոր հեռանկար, սկսվում է լեգիտիմության աստիճանական մաշումը։ Ժամանակակից քաղաքական համակարգերում լեգիտիմությունը երկար ժամանակ կարող է պահպանվել նույնիսկ արդյունավետության անկման պայմաններում, սակայն երկարաժամկետ հեռանկարում հենց արդյունավետության կորուստն է, որ սկսում է քայքայել լեգիտիմության հիմքերը։

Այս գործընթացը սովորաբար չի արտահայտվում կտրուկ։ Այն կուտակվում է հասարակական գիտակցության խորքերում՝ վերածվելով ներքին համոզմունքի, որ պետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են նոր մտածողություն, նոր մոտեցումներ և նոր պատասխանատվություն։ Այդ փուլում ընտրությունները դադարում են լինել միայն քաղաքական մրցակցություն և վերածվում են ավելի խոր հարցի՝ արդյո՞ք գործող համակարգը կարող է ապահովել պետության զարգացման հաջորդ փուլը, թե՞ պատմական գործընթացն արդեն ձևավորում է նոր քաղաքական պահանջարկ և նոր իշխանություն։

Պատմությունը ցույց է տալիս, որ իշխանափոխությունները սովորաբար չեն ծնվում ընտրությունների օրը։ Դրանք սկսվում են շատ ավելի վաղ՝ հասարակության ներքին աշխարհում, երբ ժողովրդի և իշխանության միջև ձևավորված վստահության կապը սկսում է թուլանալ։ Սկզբում դա արտահայտվում է լռությամբ, հիասթափությամբ կամ անորոշությամբ, սակայն ժամանակի ընթացքում վերածվում է քաղաքական դիրքորոշման։ Երբ քաղաքացիների զգալի հատվածը սկսում է մտածել, որ գործող համակարգն այլևս չի արտահայտում իր սպասումները, սկսվում է քաղաքական վերադասավորման գործընթաց։

Այս երևույթը ունի նաև մետաֆիզիկական չափում։ Յուրաքանչյուր իշխանություն որոշակի ժամանակահատվածում մարմնավորում է ժողովրդի պատկերացումները պետության, արդարության, անվտանգության և ապագայի մասին։ Սակայն երբ այդ պատկերացումների և իրականության միջև առաջանում է խորացող հակասություն, սկսվում է իմաստային ճգնաժամ։ Հասարակությունն սկսում է կասկածել ոչ միայն առանձին քաղաքական որոշումների, այլ նաև այն պատմական ուղղության վրա, որով շարժվում է պետությունը։

Վերջին տարիների զարգացումները՝ պատերազմական ցնցումները, տարածքային և անվտանգային կորուստները, տարածաշրջանային վերադասավորումները և միջազգային ճնշումների աճը, ձևավորել են այնպիսի միջավայր, որտեղ հանրային սպասումները իշխանությունից դարձել են առավել կոշտ և ավելի քիչ հանդուրժող սխալների նկատմամբ։ Այս պայմաններում իշխանության խոստումները հաճախ բախվում են ոչ միայն ընդդիմության քննադատությանը, այլ իրականության փորձությանը և ընտրազանգվածի հիասթափությանը։

Քաղաքական գիտության մեջ հայտնի է, որ նման փուլերում ընտրական վարքագիծը դառնում է ոչ գծային։ Երկար ժամանակ կարող է թվալ, թե ստատուս քվոն կայուն է, սակայն որոշակի շեմի անցումից հետո հասարակական տրամադրությունները կարող են արագ և կտրուկ փոխվել՝ ի վնաս գործող իշխանության։ Այդ պահից սկսած ընտրողը հաճախ առաջնորդվում է ոչ միայն կուսակցական նախընտրությամբ, այլ նաև փոփոխության տրամաբանությամբ՝ ձևավորելով «փոփոխության քվեարկություն» երևույթը։ Սակայն քաղաքական գործընթացներում կարևոր է ոչ միայն գործող իշխանության կապիտալի մաշման փաստը, այլ նաև այն պահը, երբ կուտակված դժգոհությունը անցնում է կրիտիկական շեմը և վերածվում քաղաքական վարքագծի կտրուկ փոփոխության։ Այդ պահը սովորաբար անտեսանելի է նախընտրական փուլում, սակայն հենց այն է, որ որոշում է ընտրական արդյունքի իրական դինամիկան։ Ըստ էության, քաղաքական գործընթացների իրական շարժիչ ուժը հաճախ ոչ թե ակտիվ քաղաքական բևեռներն են, այլ լուռ մեծամասնությունը, որը երկար ժամանակ չի արտահայտում իր դիրքորոշումը, սակայն վերջնական փուլում կարող է դառնալ որոշիչ գործոն։

Այս իրավիճակում առանցքային է դառնում նաև այն, որ քաղաքական խոսույթները աստիճանաբար սկսում են փոխարինել իրական քաղաքական ծրագրերին։ Երբ իշխանությունը խոսում է «խաղաղության ինստիտուցիոնալացման» մասին, իսկ ընդդիմությունը՝ «պետական վերականգնման անհրաժեշտության», հասարակությունը հաճախ հայտնվում է մրցող ուժերի միջև, որտեղ փաստերի մեկնաբանությունն ավելի կարևոր է դառնում, քան փաստերն իրենք։

Միաժամանակ, միջազգային քաղաքական փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենակայուն թվացող իշխանությունները երկարաժամկետ հեռանկարում դժվարությամբ են պահպանում նույն մակարդակի հանրային աջակցություն, հատկապես պատերազմների, անվտանգային ցնցումների կամ տնտեսական դժվարությունների պայմաններում։ Վստահության անկումը սովորաբար դանդաղ գործընթաց է, սակայն որոշակի փուլում այն կարող է արագացնել քաղաքական փոփոխությունները՝ վերածվելով ընտրական շրջադարձի։

Հայաստանի դեպքում այս գործընթացը առավել զգայուն է, քանի որ անվտանգային գործոնը ունի վճռորոշ նշանակություն։ Պատերազմներից և տարածաշրջանային ցնցումներից հետո հասարակությունները սովորաբար սկսում են շատ ավելի խիստ գնահատել իշխանությունների արդյունավետությունը, ռազմավարական որոշումները և արտաքին քաղաքական արդյունքները։ Այդ պայմաններում քաղաքական գնահատականը դառնում է ոչ միայն ներքին քաղաքականության, այլ նաև պետական անվտանգության և գոյության հարց։ 

Այս բոլոր գործոնների համադրության մեջ ձևավորվում է քաղաքական դաշտի երեք հիմնական շերտ՝ իշխանության ինքնարդարացման խոսույթը, ընդդիմության կոշտ քննադատական օրակարգը և հասարակության լուռ, բայց կուտակվող սպասումը։ Եվ հենց այս վերջին շերտն է, որը հաճախ որոշում է քաղաքական շրջադարձերի իրական ուղղությունը։

Սակայն պատմական փորձը նաև հստակ ցույց է տալիս, որ իշխանափոխությունները չեն որոշվում միայն ընդդիմության ուժով կամ իշխանության թուլությամբ։ Դրանք ձևավորվում են այն պահին, երբ հասարակության ներսում ձևավորվում է համոզմունք, որ գործող քաղաքական համակարգը այլևս չի ապահովում ապագայի նկատմամբ վստահելի տեսլական։ Այդ ժամանակ ընտրությունը դառնում է ոչ միայն քաղաքական դիրքորոշում, այլ նաև պետության զարգացման և ապագայի նկատմամբ վստահության վերանայում։

Հայաստանի քաղաքական իրականությունը, այսպիսով, գտնվում է այն փուլում, երբ միաժամանակ բախվում են քաղաքական խոսույթները, հասարակական սպասումները և պատմական փորձի ծանրությունը։ Իսկ նման պահերին պատմությունը սովորաբար արագանում է ոչ թե այն պատճառով, որ ինչոր ուժ դա ցանկանում է, այլ որովհետև հասարակությունը սկսում է այլևս չբավարարվել հին պատասխաններով և ձգտում է փնտրել առաջնորդներ, որոնք ունեն պետական կառավարման լուրջ փորձ և ձեռքբերումներ։ Ի վերջո, պատմության ամենակարևոր պահերին ժողովուրդները ընտրում են ոչ միայն իշխանություն, այլ նաև այն ճանապարհը, որով ցանկանում են շարունակել իրենց պատմական ընթացքը։ Փաստորեն, նման պատմական փուլերում ընտրությունները այլևս միայն իշխանության փոփոխության մեխանիզմ չեն. դրանք դառնում են պետության զարգացման ուղղության վերաիմաստավորման պահ, որտեղ ժողովուրդը որոշում է ոչ միայն այն, թե ով է կառավարելու, այլ նաև այն, թե ինչպիսի պետություն է ցանկանում ունենալ ապագայում։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում