ԱՄՆ-ն ևս մեկ հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթ օրը ԱՄՆ զինված ուժերը ևս մեկ հարված են հասցրել Խաղաղ օվկիանոսի Արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավին։ Այս մասին հայտնում է Պենտագոնի Հարավային հրամանատարությունը։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», – ասվում է հրամանատարության հայտարարությունում։
Հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։ ԱՄՆ զինծառայողներ չեն տուժել։
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հիշեցրել է «Հարավային նիզակ» գործողությոան մասին, որը նախատեսում է թմրանյութերի դեմ պայքարի և մեկնարկել է 2025 թվականի նոյեմբերին։
Հետևեք մեզ՝ այստեղ



