Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն ու Իրանը հարաբերությունների զարգացման որևէ սահմանափակում չունեն. կարծիքներ գիտաժողովից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թեհրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի արտաքին քաղաքականության մեջ աշխուժություն է նկատվում, և այդ տեսանկյունից Հայաստանը՝ որպես Իրանի դարավոր հարևան ու բարեկամ պետություն, մեծ ներուժ ունի՝ իր ուրույն դերակատարությունն ունենալու տարածաշրջանային զարգացումներում: Այս հարցում համակարծիք են ինչպես հայ, այնպես էլ իրանցի պաշտոնյաներն ու փորձագետները:

Այս և հայ-իրանական հարաբերությունների անցյալին, ներկային ու ապագային առնչվող արդիական այլ հարցերի մեծ շրջանակ է ներառված փետրվարի 18-ին Երևանի պետական համալսարանում անցկացվող «Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն. համագործակցության 25 տարին» խորագրով մեկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում:

Գիտաժողովին մասնակցող հայ մասնագետների կարծիքով, Հայաստանը Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր տարանցիկ միջանցք կարող է հանդիսանալ: Այս համատեքստում մեծապես կարևոր է ծանոթանալ նաև հենց իրանցի մասնագետների կարծիքին, հասկանալ, թե նրանք ինչ հնարավորություններ են տեսնում հայ-իրանական հարաբերությունների սերտացման հարցում: Մասնավորապես, նման կարծիք հայտնեց ԵՊՀ իրանագիտությանամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Նա հիշեցրեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ նախկինում արտահայտած համոզումը, որ Հայաստանը՝ որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր, և Իրանը՝ որպես մահմեդական երկիր, եզակի հարևաններ են, ունեն օրինակելի հարաբերություններ, և դա առավելություն է երկու կողմի համար էլ:

Հայ-իրանական հազարամյա կապերի կարևորությանն ու ամուր հիմքերին և ներկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորություններին անդրադարձան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Իրանում մշակույթի և իսլամի հետ կապերի կազմակերպության ղեկավար Աբուզար Էբրահիմին, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և այլք:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, խոսելով երկու երկրների ու ժողովուրդների միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունների մասին, նշեց, որ համալսարանը անմասն չի մնացել դրանց խորացման հարցում: Հայ-իրանական գիտակրթական համագործակցությունը լավ հիմքեր ունի, տեղի են ունենում բարձր մակարդակի պատվիրակությունների փոխայցեր, գործում են ուսանողների փոխանակման ու գործակցության ծրագրեր, լավ համագործակցություն կա ԵՊՀ-ի և Թեհրանի, Թավրիզի ու այլ համալսարանների միջև: «Համալսարանի իրանագիտության ամբիոնն այս առումով եզակի նշանակություն ունի, այն ողջ տարածաշրջանում իրանագիտության կարևորագույն կենտրոններից է»,- ընդգծեց Արամ Սիմոնյանը:

Իր հերթին անդրադառնալով ընթացող գիտաժողովի կարևորությանը՝ իրանական պատվիրակության ղեկավար Աբուզար Էբրահիմին համապարփակ ներկայացրեց հայ-իրանական դարավոր մշակութային կապերի պատմությունն ու բերեց ուշագրավ օրինակներ: «Կինոյի, թատերական արվեստի, նաև ճարտարապետության ոլորտներում իրանցի բազմաթիվ արվեստագետներ ընդօրինակել են 20-րդ դարի սկզբի հայ արվեստագետներին: Իրանահայ մշակույթի գործիչները նաև աշխարհին Իրանի մշակութային ժառանգությունը ներկայացնող մունետիկներ էին և այժմ ներշնչանքի աղբյուրներ են իրանցիների հ ամար»,- ընդգծեց պաշտոնյան:

Խոսելով իրանահայ համայնքի դերակատարության մասին՝ Էբրահիմին նշեց նաև, որ իր գոյության շուրջ չորսդարյա պատմության մեջ այն մշտապես համակեցության լավագույն օրինակ է եղել բազմազգ Իրանում: Մյուս կողմից Իրանական պետությունը հոգ է տանում հայ համայնքի իրավունքների պաշտպանության և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար: «Հայ-իրանական հարաբերությունները պատմության մեջ ունեցել են թարմության նորանոր դրսևորումներ և ապագայում ունեն լուսավոր հեռանկարներ»,- նշեց նա:

Տարածաշրջանային հարաբերությունների համատեքստում հայ-իրանական գործակցության խորացման անհրաժեշտության մասին խոսեց նաև դեսպան Սեյեդ ՔազեմՍաջադին: Նա շեշտեց, որ միջպետական հարաբերություններում որևէ քաղաքական խնդիր չկա, սակայն գոհացուցիչ չէ երկու երկրների առևտրաշրջանառության ներկա մակարդակը: Ըստ դեսպանի՝ տնտեսական ոլորտում ևս երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման լավ նախադրյալներ կան, և այս առումով մեծ ներուժ կա նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Տնտեսական ոլորտում նախատեսվող կարևոր նախաձեռնություններից դեսպանն իր խոսքում առանձնացրեց Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչպես նաև Հայաստանի հարավում առևտրային կենտրոնի բացումը, որը թույլ կտա ավելացնել առևտրաշրջանառության ծավալները:

Դեսպան Սաջադին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանից դեպի Հայաստան էլեկտրաէներգիայի դիմաց գազի մատակարարման պայմանագրի շրջանակում համագործակցության հարցին, պատասխանեց, որ փորձ է արվում այդ շրջանակում ընդլայնել Իրանի և Հայաստանի միջև գործակցությունը: «Մենք հարևան երկրներ ենք և որևէ սահմանափակում չունենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով: Վերջին ժամանակահատվածում ակտիվացել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերը, մոտ ապագայում ականատես կլինենք երկու երկրների հարաբերությունների առավել ընդլայնմանը: Կարծում եմ, որ երկու երկրները կօգտվեն միմյանց հնարավորություններից»,-ասաց դեսպանը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հնարավորություններին՝ դեսպանը նշեց միայն, որ հայկական կողմից տրանսպորտի և կապի, և իրանական կողմից ճանապարհների և քաղաքաշինության նախարարները բանակցել են այդ հարցի շուրջ: Նա կրկին հաստատեց նախկինում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշած տեղեկությունը, թե մոտ ապագայում նախատեսվում է Իրանից փորձագետների և մասնագետների այցելություն Հայաստան՝ տեղում նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը և անհրաժեշտ հանգամանքները ուսումնասիրելու նպատակով:

Ռոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Տարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տուն