Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների նոր վարկանիշային աղյուսակը։ Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը». չնայած այն հանգամանքին, որ «արքայական ակումբը» 2025/2026 մրցաշրջանն ավարտել է առանց նվաճած տիտղոսների, ակումբի շուկայական արժեքը գնահատվում է ռեկորդային՝ 9,5 միլիարդ դոլար։
Աշխարհի ամենաթանկ ակումբների լավագույն տասնյակը․
1․ «Ռեալ Մադրիդ» (9,5 միլիարդ դոլար)
2․ «Բարսելոնա» (7,5 միլիարդ դոլար)
3․ «Մանչեսթեր Յունայթեդ» (7,2 միլիարդ դոլար)
4․ «Լիվերպուլ» (6,2 միլիարդ դոլար)
5․ ՊՍԺ (5,8 միլիարդ դոլար)
6․ «Բավարիա» (5,7 միլիարդ դոլար)
7․ «Մանչեսթեր Սիթի» (5,5 միլիարդ դոլար)
8․ «Արսենալ» (5,4 միլիարդ դոլար)
9․ «Չելսի» (4,2 միլիարդ դոլար)
10․ «Տոտենհեմ» (3 միլիարդ դոլար)
Ինչպես տեսնում ենք, լավագույն տասնյակում միանգամից վեց ակումբ ներկայացնում է Անգլիայի Պրեմիեր լիգան, սակայն ֆինանսական վարկանիշի բացարձակ առաջատարները իսպանական Լա լիգայի գլխավոր գրանդներն են:
Հետևեք մեզ՝ այստեղ



