Կոտայքի մարզում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել են «Iveco» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Iveco»-ն այնուհետև բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել կանաչ գազոնում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը «Iveco»-ի վարորդն է եղել, «Iveco»-ն էլ բարձված է եղել միրգ-բանջարեղենով։
Հետևեք մեզ՝ այստեղ



