Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«1000 դհոլ» նախագծի «Վերածնունդ» տեսահոլովակի պրեմիերան՝ հաշտության և միասնության ուղերձով

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կոմպոզիտոր և երգահան Արա Գևորգյանի հեղինակային «1000 դհոլ» նախագծի «Վերածնունդ» տեսահոլովակի պրեմիերան կայացավ հուզիչ և խորհրդանշական մթնոլորտում։  Մեծածավալ նախագիծը միավորել էր հանրապետության անվանի դհոլահարներին, դերասաններին, երաժիշտներին ու պարային համույթներին՝ մեկ գաղափարի շուրջ՝ հաշտեցնել, համախմբել և սիրո լեզվով խոսել հասարակության հետ։ 

Tert.am Life-ը ներկա է եղել տեսահոլովակի պրեմիերային ու առանձնացրել կարևոր դրվագները:

«Մշակույթի լեզուն չպետք է լռի։ Երանի մի օր դադարենք իրար ատել ու փոխարենը դառնանք իրար օգնող ու հարգող մարդիկ»,- պրեմիերայի ընթացքում նշեց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։

Նախագծում ներգրավված են հանրապետության հայտնի դհոլահարներ՝ Գագիկ Հախվերդյանը, Նորայր Շարոյանը, Էֆոն, Ալիկ Փելոշյանը, Նորայր և Շահեն Ավետիսյանները, Մակիչ Նազլուխանյանը, Ռազմիկ Սարգսյանը և բազմաթիվ այլ երաժիշտներ ու մանկավարժներ։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև Արմեն Բաբայանն ու Ասքանազ Բաբայանը, իսկ երաժշտական ձևավորման վրա աշխատել են Վահան Նահապետյանն ու Դավիթ Գևորգյանը։

Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Յանն է, գլխավոր օպերատորը՝ Արթուր Ղարայանը։ Նախագծին մասնակցել են նաև «1000 Վահան» նախաձեռնության պարային համույթները՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից։

Պրեմիերայի ընթացքում Արա Գևորգյանը խոսեց տեսահոլովակի ամենահուզիչ տեսարանների մասին՝ առանձնացնելով Անահիտ Կիրակոսյանի դերակատարումը.

«Այն կերպարը, որ ինձ արտասունք է առաջացնում, Անահիտ Կիրակոսյանի հրաշալի խաղն է։ Նրա դեմքի բարկությունը, զարմանքը, հետո՝ հաշտության ժպիտը, ինձ համար ամենահուզիչ պահերից են»,- նշեց կոմպոզիտորը։

Նա նաև պատմեց, որ նկարահանումների ընթացքում հատկապես կարևորել է երեխաների և նախագծի բոլոր մասնակիցների ներկայությունը կադրում.

«1000 երեխա եկել էր արևի տակ նկարահանման, և ես անընդհատ խնդրում էի, որ նրանց ավելի շատ ցույց տան։ Հասկանում էինք, որ հնարավոր չէ բոլորին ամբողջությամբ ներկայացնել, բայց յուրաքանչյուր մասնակցի ներդրումը շատ կարևոր էր»,- ասաց նա։

Ռեժիսոր Վահե Յանը խոստովանեց, որ նախագիծն իր համար ոչ միայն մասնագիտական, այլև անձնական մեծ փորձություն է եղել.

«Նկարահանումներն իրականում շատ դժվար էին, բայց մենք կարողացանք։ Արա Գևորգյանի հետ աշխատելով՝ ես սկսեցի ավելի լայն մտածել, նույնիսկ կարողացա «ցատկ անել» իմ հնարավորությունների վրայով»,- ասաց ռեժիսորը՝ շնորհակալություն հայտնելով նախագծի բոլոր մասնակիցներին։

Երեկոյի ընթացքում բազմիցս ընդգծվեց, որ «Վերածնունդը» պարզապես երաժշտական տեսահոլովակ չէ, այլ հասարակական ուղերձ՝ ուղղված միասնությանը, հանդուրժողականությանն ու փոխադարձ հարգանքին։

Նախագծի հեղինակները վստահ են՝ մշակույթը կարող է դառնալ այն լեզուն, որը կհաշտեցնի մարդկանց ու նորից կվերադարձնի հասարակության մեջ սիրո և համերաշխության մթնոլորտը։ 

Ավելի վաղ, Արա Գևորգյանն անդրադարձել էր նաև տեսահոլովակի բարդը ընթացքին:

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»