Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«1000 դհոլ» նախագծի «Վերածնունդ» տեսահոլովակի պրեմիերան՝ հաշտության և միասնության ուղերձով

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կոմպոզիտոր և երգահան Արա Գևորգյանի հեղինակային «1000 դհոլ» նախագծի «Վերածնունդ» տեսահոլովակի պրեմիերան կայացավ հուզիչ և խորհրդանշական մթնոլորտում։  Մեծածավալ նախագիծը միավորել էր հանրապետության անվանի դհոլահարներին, դերասաններին, երաժիշտներին ու պարային համույթներին՝ մեկ գաղափարի շուրջ՝ հաշտեցնել, համախմբել և սիրո լեզվով խոսել հասարակության հետ։ 

Tert.am Life-ը ներկա է եղել տեսահոլովակի պրեմիերային ու առանձնացրել կարևոր դրվագները:

«Մշակույթի լեզուն չպետք է լռի։ Երանի մի օր դադարենք իրար ատել ու փոխարենը դառնանք իրար օգնող ու հարգող մարդիկ»,- պրեմիերայի ընթացքում նշեց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։

Նախագծում ներգրավված են հանրապետության հայտնի դհոլահարներ՝ Գագիկ Հախվերդյանը, Նորայր Շարոյանը, Էֆոն, Ալիկ Փելոշյանը, Նորայր և Շահեն Ավետիսյանները, Մակիչ Նազլուխանյանը, Ռազմիկ Սարգսյանը և բազմաթիվ այլ երաժիշտներ ու մանկավարժներ։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև Արմեն Բաբայանն ու Ասքանազ Բաբայանը, իսկ երաժշտական ձևավորման վրա աշխատել են Վահան Նահապետյանն ու Դավիթ Գևորգյանը։

Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Յանն է, գլխավոր օպերատորը՝ Արթուր Ղարայանը։ Նախագծին մասնակցել են նաև «1000 Վահան» նախաձեռնության պարային համույթները՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից։

Պրեմիերայի ընթացքում Արա Գևորգյանը խոսեց տեսահոլովակի ամենահուզիչ տեսարանների մասին՝ առանձնացնելով Անահիտ Կիրակոսյանի դերակատարումը.

«Այն կերպարը, որ ինձ արտասունք է առաջացնում, Անահիտ Կիրակոսյանի հրաշալի խաղն է։ Նրա դեմքի բարկությունը, զարմանքը, հետո՝ հաշտության ժպիտը, ինձ համար ամենահուզիչ պահերից են»,- նշեց կոմպոզիտորը։

Նա նաև պատմեց, որ նկարահանումների ընթացքում հատկապես կարևորել է երեխաների և նախագծի բոլոր մասնակիցների ներկայությունը կադրում.

«1000 երեխա եկել էր արևի տակ նկարահանման, և ես անընդհատ խնդրում էի, որ նրանց ավելի շատ ցույց տան։ Հասկանում էինք, որ հնարավոր չէ բոլորին ամբողջությամբ ներկայացնել, բայց յուրաքանչյուր մասնակցի ներդրումը շատ կարևոր էր»,- ասաց նա։

Ռեժիսոր Վահե Յանը խոստովանեց, որ նախագիծն իր համար ոչ միայն մասնագիտական, այլև անձնական մեծ փորձություն է եղել.

«Նկարահանումներն իրականում շատ դժվար էին, բայց մենք կարողացանք։ Արա Գևորգյանի հետ աշխատելով՝ ես սկսեցի ավելի լայն մտածել, նույնիսկ կարողացա «ցատկ անել» իմ հնարավորությունների վրայով»,- ասաց ռեժիսորը՝ շնորհակալություն հայտնելով նախագծի բոլոր մասնակիցներին։

Երեկոյի ընթացքում բազմիցս ընդգծվեց, որ «Վերածնունդը» պարզապես երաժշտական տեսահոլովակ չէ, այլ հասարակական ուղերձ՝ ուղղված միասնությանը, հանդուրժողականությանն ու փոխադարձ հարգանքին։

Նախագծի հեղինակները վստահ են՝ մշակույթը կարող է դառնալ այն լեզուն, որը կհաշտեցնի մարդկանց ու նորից կվերադարձնի հասարակության մեջ սիրո և համերաշխության մթնոլորտը։ 

Ավելի վաղ, Արա Գևորգյանն անդրադարձել էր նաև տեսահոլովակի բարդը ընթացքին:

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերՀայրը փորձել է փրկել բանջարեղենի փոսում խեղդված դստերն ու կնոջըՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՄահացել է Շիրակ Թորոսյանի մայրըՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Ողբերգական դեպք Արարատի մարզում. 13-ամյա աղջիկը կյանքից հեռացել է, չարաշահել է էներգետիկները Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Կոմիում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա մարմինը, որին հունիսին գետի հոսանքը քշել էրՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Պետական համակարգը դատարկվո՞ւմ է․ Past.am-ի ուշագրավ տեղեկություններըՍտամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ո՞ւմ է մտահոգում հազարավոր մարդկանց ճակատագիրըՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան