Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ․ Տոնոյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին
ԲԼՈԳԱրձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ
Այսօր՝ տոնական օրվա մի պահից սկսած, բազմաթիվ լրագրողներից ստանում եմ նույն հարցը՝ լսե՞լ եք վարչապետի հայտարարությունն ու ի՞նչ արձագանք կտաք։
Քանի որ այդ պահին Ապարանում մասնակցում էինք օրվա խորհրդին նվիրված տոնակատարություններին, խոստացա ավելի ուշ լսել ու արձագանքել։ Լսեցի ու անկեղծ իմ մոտ մի պարզ մարդկային ցանկություն առաջացավ․ առաջիկայում ունենալ այնպիսի վարչապետ, որի ձևակերպումներին կարելի է զուսպ և բովանդակային արձագանք տալ, բանավիճել, փաստարկներ բերել, հակափաստարկներ լսել։
Իսկ հիմա ես եմ հարց տալիս իմ գործընկեր լրագրողներին՝ ի՞նչ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին։ Կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել, ես դեմ չեմ։
Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց։ Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, ինքը՝ բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում։ Մենք խոսում ենք երկիրը առաջ տանելու օրակարգից, իսկ իր առաջարկածը նույնն է, ինչ 8 տարի առաջ՝ բռնել, նստացնել, վանդակների մեջ գցել և այլն։ Ցավում եմ, որ սա է մերօրյա իրականությունը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
4
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



