Հնէաբանները Երուսաղեմում հայտնաբերել են 7 հազար տարվա հնության բնակավայր
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Հնէաբանները Երուսաղեմի հյուսիսում հայտնաբերել են Պղնձե դարաշրջանի հնադարյան բնակավայր` 7 հազար տարվա հնության, հայտնում է RIA Novosti-ն: Այն հայտնաբերել են Շուաֆատ բնակավայրի մոտերքում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկու լավ պահպանված բնակելի տուն, որոնցում գտնվել են կավե անոթներ, կերամիկական գործիքներ, բազալտե գավաթներ և այլ առարկաներ:
Պեղումների ղեկավար Ռոնիտա Լուպոի խոսքերով` հին ժամանակներում դա եղել է ծաղկող բնակավայր: Բացահայտումը կարևոր նշանակությւոն ունի, քանի որ պարզություն է մտցնում քաղաքի և նրա բնակիչների պատմության մեջ, նշել է Լուպոն:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



