Երևան, 27.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից․ Հրայր Կամենդատյան

Հարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից։ Ուշադիր կարդացեք թէ իշխանություն կոչեցյալ քպ ինչպես է ձեզ զրկելու հացից։Բա ձեզ պետք զրկեն, որ իրենք պարգև ստանան։
 
Սա անապահովության ճանաչման նոր կարգն է, որը կիրառվելու է 2026 թվ հուլիսի մեկից։Մոտ օրերին մանրամասն ձեզ կներկայացնեմ այս թալանը։ Երեկ պետական ծառայողներին խոստացան ահռելի պարգևավճարների նոր դոզան, 4,6 մլրդ դրամ։ Բա թէ լավ են աշխատում։ Մարդկանց հացի փշրանքներից զրկողներին տես։
 
39. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող հետևյալ գործոնները (այսուհետ՝ բացառող գործոն)՝
 
1) 2015 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի (ՀՀ-ում հաշվառված և համարանիշ ունեցող) առկայությունը կամ եթե ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 12000 ՀՀ դրամը․
 
2) անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողից) առկայությունը, եթե՝
ա․ մարզային բնակավայրերում առկա անշարժ գույքի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 4200 ՀՀ դրամը.
բ․ Երևան քաղաքում առկա անշարժ գույքի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 12000 ՀՀ դրամը․
գ միաժամանակ մարզային բնակավայրերում և Երևան քաղաքում առկա անշարժ գույքերի գույքահարկի (հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 12000 ՀՀ դրամը․
 
3) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը, մասնավորապես, եթե ընտանիքի անդամը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ում վարձու աշխատողներից առնվազն մեկը չի հանդիսանում ընտանիքի անդամ կամ ընտանիքի որևէ անդամի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված որևէ առևտրային կազմակերպության հիմնադիր, իսկ սահմանափակ պատասխանատվության, բաց բաժնետիրական, փակ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ նաև մասնակից կամ բաժնետեր լինելու հանգամանքը․
 
4) ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային վճարը՝ նախորդող ամսվա ընթացքում ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը․
 
5) տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի սպառման սահմանաչափը գերազանցելու հանգամանքը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
w = 90 կՎտ.ժամ + 20 կՎտ . ժամ x n, որտեղ n-ն ընտանիքի փաստացի անդամների թիվն է.
 
6) նախորդող 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման միջին ամսական սահմանաչափը գերազանցելու հանգամանքը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
w = 600 խոր․մ․ + 110 խոր․մ․ x n, որտեղ n-ն ընտանիքի փաստացի անդամների թիվն է.
 
7) վարկային պարտավորությունների գծով ամսական մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը.
 
ընտանիքի բոլոր անդամների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) համաձայն՝ նախորդ տարվա համար հայտարարագրած բոլոր եկամուտների 1/12-ը՝ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքի եռապատիկը գերազանցելու հանգամանքը:
 
Հատիկ առ հատիկ այս չարիքը պետք է բացահայտենք։ Սրանց պետք է հաղթենք։ Հո դեմ չեք՞։
 

Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի. «Ուժեղ Հայաստան»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի հետՄայիսի 29-ին արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ. Արցախի տեղեկատվական շտաբ Սիրելի երիտասարդ դու ունես հնարավորություն հանդիպելու ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանԵրևանում ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 28-29-ին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՀՀ - ի ամենամեծ ներդրողը մենք ենք․ Սամվել ԿարապետյանԿարկուտ կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայաստանի առաջնությունն ավարտված է․ հայտնի են արդյունքները Մեր խոսքը գործ է․ ԿարապետյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԴարձիր միլիոնուկեսից մեկը․ Սամվել ԿարապետյանՓորձագետը նախազգուշացրել է Հայաստանի տնտեսության մեջ վտանգավոր միտումների մասին Ժողովուրդ ջան պետք է գնալ ընտրատեղամաս, ունենանք մեծ մասնակցություն, ցույց տանք, որ որոշողը` Ժողովուրդն է․ գնանք ընտրությունների, որ դրանք չգան․ Արամ ՎարդևանյանՓաշինյան, դու և Ալիևը բավականին սինխրոն եք գործում․ Ալիկ ԱլեքսանյանՌուսաստանը դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը «Լացիոն» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի պաշտոնանկության մասին Վանաձոր.փոփոխությունների ալիքն անկասելի է․ Մամիկոն ԱսլանյանԻ՞նչ կլինի մանկապարտեզներում, երբ ադրբեջանցիները գան․ «Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն նախկինի պես աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում․ ՌԴ ԱԴԾ Մենք չունենք դժգույն ոչ մի տարածք․ Սամվել ԿարապետյանԿունենանք ուրիշ Շիրակի մարզ․ Սամվել ԿարապետյանԵրևանում բախվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները Զգուշացում․ մայիսի 27-28-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում 109 առևտրային նավ վերաուղղորդվել է. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Մեկ ունենք միայն մի ընտրություն և այդ ընտրությունը Պարոն Կարապետյանն է․ Ռուբեն ՄխիթարյանԲաց խոսակցություն բիզնեսի հետ․ Հրաչյա Ռոստոմյան«Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրված է «Նյուքասլի» խաղացող Էնթոնի Գորդոնի ծառայություններով Սամվել Կարապետյանի հանդիպումը Շիրակի մարզի բնակիչների հետՍամվել Կարապետյանը Գյումրիում տիրող աղքատության մասինՀանրապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ Ծաղիկներս ստիպված պիտի թափեմ, արտահանում չկա. Նիկո´լ, դու´ ես մեղավորըՄբապեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ճանաչվել է «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ Դոմուսը Արիստոնի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականըՓրկարարներն օգնել են քաղաքացիներին և ջրահեռացման աշխատանքներ իրականացրել Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածումՄենք կորցրեցինք մեր արժանապատվությունը․ Սամվել ԿարապետյանԵս մտահոգություն ունեմ որ Փաշինյանի պլանների մեջ կա խաղաղ Հայաստան առանց հայերի․ ԿարապետյանԱրցախը պատասխանատվություն է, որը այժմ ոչ մեկ չի կրում․ ԿարապետյանՍամվել Կարապետյանի օգնությամբ Արցախում հիվանդանոց էր բացվել«Հիացած եմ եղել Արցախի ամեն ինչով». Սամվել ԿարապետյանԿամ մենք կգնանք ընտրության կամ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանԵրեխաներին ներքաշում են քարոզչության մեջ․ ընտրական իրավունքի խախտում է․ Ատոմ ՄխիթարյանՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով, բնակիչները չեն կարողացել դուրս գալ Փաշինյանի խոստումներն արժեք չունեն․ նա սիրում է միայն իրեն հաճոյախոսողներին․ Լիլիա ՀարությունյանԳոյաբանական խնդրի առջև ենք կանգնած․ պետք է ճիշտ կողմնորոշվենք․ Արսեն ԳրիգորյանՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով, բնակիչները չեն կարողացել դուրս գալ Ճակատագրական պահ է՝ մեր լինել-չլինելու խնդիրը․ պետք է գնանք ընտրությունների․ Լիլիթ ԱրզումանյանԱյսօր, առավել քան երբևէ, պետք է կանգնենք իրար կողքի՝ հանուն մեր ժողովրդի և մեր ապագայի․ «ՀայաՔվե»