Գալուստ Սահակյանն այսօր դժվար դուրս գրվի. նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, հայտնել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ է պետք լրիվ ապաքինվելու համար:
Նախարարի խոսքով Գալուստ Սահակյանի վիճակն այս պահին լավ է, որևէ խնդիր չկա, ուղղակի բժիշկների հսկողության տակ է գտնվում:
Ավելի վաղ Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ նախագահը եւս մի քանի հետազոտության կենթարկվի, որից հետո պարզ կլինի՝ երբ դուրս կգրվի հիվանդանոցից: «Գիշերը հանգիստ է անցել: Այսօր էլ պարոն Սահակյանը մի քանի հետազոտության կենթարկվի»,- ասել էր Կարեն Սահակյանը:
Նշենք, որ Գալուստ Սահակյանը հիվանդանոց է դիմել փետրվարի 17-ին երեկոյան զարկերակային բարձր ճնշմամբ։ Նա անցել է էխո-կարդիոգրաֆիկ հետազոտություններ, իրավիճակը վերահսկելի է։



