Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայտնի Ատելության պիկապը ոնց որ Ռուանդայի տխրահռչակ ռադիոն լինի (հազար բլուրների ազատ ռադիո)։ Հիշեցնենք, որ Ռուանդայում ատելության քարոզը բերեց մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկին։

Էսքան ատելություն, թշնամանք, զրպարտություն, մեղադրանքներ, որ աջ ու ձախ տարածում է, ունենալու է այլանդակ հետևանքներ։ Չորս կողմը լարվածություն ունեցող մեր երկրում գոնե մի հատիկ կոնսոլիդացիոն միտք չհնչեց իշխանական պիկապից։

Հարամ արեց բոլոր ծրագրային քննարկումները, բանավեճերը։ Առնվազն 4-5 ուժ ունեին լավ գաղափարներ, լավ ծրագրային առաջարկներ։ Դրանք խեղդվեցին ատելության հորձանուտում։ Որ ի՞նչ, էս ի՞նչ որակ է։ Իշխանական թիմը նույնիսկ իր սեփական ռացիոնալ գաղափարները խեղդեց ատելության քարոզի մեջ։

Հունիսի 7-ից հետո ցանկացած իշխանության թիվ 1 խնդիրը պետք է լինի երկրում մթնոլորտի փոփոխությունը, ներքին հաշտության պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկա, մյուս ճանապարհն ազգովի մղկտալն է լինելու՝ նոր փորձանքների ու աղետների առերեսումից։ Բայց շատ շատ բարդ է լինելու։

Ենթադրենք՝ իշխանությունը մնում է։ Այսինքն՝ նա կառավարման մանդատ է ստանում «սատկացնելու եմ, բռնելու եմ, կզզցնելու եմ, խլելու եմ» օրակարգով։ Մենք ստանալու ենք որևէ զարգացման անպիտան հանրային վիճակ՝ թշնամացած, պառակտված։ Հասարակության առնվազն յոթանասուն տոկոսն իրեն օտար է զգալու։

Ենթադրենք՝ իշխանությունը փոխվում է։ Մենք ստանալու ենք «մեզ ուզում էին սատկացնել, բռնել, կզզցնել, խլել» մթնոլորտ և հոգեբանական այդ վիճակով հանրություն։

Հետևաբար ու՞ր ենք գնում։ Ատելության պիկապները խեղդում են բոլոր ծրագրային քննարկումները, հետաքրքիր գաղափարները, կուտակված հարցերի լուծման խելամիտ առաջարկները։

Էժանագին սլիվներով վտանգավոր տրամադրություններ են ստեղծում, երկրի առաջին դեմքերը խոդորկովսկիների և նավալնիների դեղին մամուլն են ցիտում, իսկ իրական կյանքում իրական լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։

«Ու՞մ ես քվեարկելու» հողի վրա արդեն իրար են դանակահարում, սպանում, հազարավոր ընտանիքներ են կիսվում ու թշնամանում։ Որ ի՞նչ։

Այս տրամաբանությամբ ու՞ր ենք գնում, ու՞ր ենք հասնելու։ Արդեն չգիտես՝ ում հետ քննարկես նման հարցեր. երկրի չորս կողմը լարվածություն է, իսկ ներսում՝ աննորմալ դեգրադացիա։

Այն կառույցները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին սրա դեմն առնել, լուռ են և մասնակից ապօրինություններին։ Գիտակցո՞ւմ են արդյոք, որ դա սովորական «իշխանական հրահանգներ» չեն, այլ՝ ամբողջ հասարակության քայքայմանն ուղղված գործողություններ և երկրի հետագա զարգացումը վտանգող քայլեր ։ Այստեղ մեր հարցերն ուղղված են մեր երկիրը հավանաբար սիրող և երկրի հետ դեռևս իրենց ապագան կապող մարդկանց։ Գիտակցում ե՞ք ինչ է կատարվում։
 
Զանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP