Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմերում և եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող շուրջ 200 քահանա հայրեր:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցել է Ճաշու ժամերգությանը, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսել է իր աշխատանքը:

Ժողովը բացվել է քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով։ Այնուհետև ներկա հոգևոր դասին ներկայացվել է ամենամյա քահանայից հավաքների 10 տարվա համառոտ պատմությունը, ձեռքբերումները, նախաձեռնություններն ու այն կարևոր ուղենիշները, որոնք առավել արդյունավորեցին եկեղեցականների հոգոր ծառայությունը։

Այնուհետև եկեղեցականներին իր հայրական օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավանդական դարձած քահանայից ժողովները պատեհ առիթ նկատելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհրդով զորանալու, աղոթական մթնոլորտում միասնաբար խորհրդածելու Սուրբ Եկեղեցու հոգևոր առաքելության արդյունավորման շուրջ, այլև քննարկելու հոգևոր սպասավորության ճանապարհին տեղ գտնող խնդիրները, ինչպես և ժողովրդի ու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ուղիները։

Ապա անդրադառնալով աշխարհում տեղ գտած ցնցումներին ու հատկապես տարածաշրջանում պատերազմական գործողություններին, որոնք իրենց ուղղակի և անուղղակի ներգործությունն ունեցան նաև ազգային և հայրենական կյանքի վրա, Նորին Սրբությունը խոր մտահոգություն է հայտնել  ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավի, անհիմն մեղադրանքներով եկեղեցականաց դեմ հալածանքների, Եկեղեցու ինքնավարությունը խաթարող միջամտությունների առնչությամբ։

«Արդարադատության ոտնահարմամբ նորանոր անօրինական արգելքներ են հարուցվում նաև հովվական առաքելության մեջ, զավթված են պահվում սրբավայրերը, առանձին եկեղեցիներում կարգալույծ անձինք իրենց հակականոնական, սրբապիղծ գործողություններով շարունակում են խռովել հավատացյալների հոգևոր զգացումները, աղճատել կրոնածիսական կյանքը։

Ունայնամտություն է սանձազերծված բռնաճնշումները հիմնավորվել Հայոց Եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ», - նշել է Վեհափառ Հայրապետը՝ ցավ արտահայտելով, որ հանրությանը մատուցվող հիշյալ ծրագրի իրագործմանը, կեղծ պատճառաբանություններով լծվել են նաև մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ և թեմերի քահանաներ, իսկ որոշ հոգևորականներ կամայական կարգով ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքել Պաշտպանության նախարարության և Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ՝ ոտնահարելով Մայր Աթոռի իրավունքները, ինչը, անտարակույս, ունենալու է կարգապահական հետևանքներ։

Իշխող ուժի որդեգրած եկեղեցահալած քաղաքականության առնչությամբ Հայոց Հայրապետը հարկ է համարել, որ քահանա հայրերը շարունակաբար հանդես գան սպառիչ պարզաբանումներով, որպեսզի հավատավոր ժողովուրդը չտրվի կեղծ և անհիմն մեղադրանքների ազդեցությանը․ «Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին, խոչընդոտել Եկեղեցու ազգաշահ, արդյունավետ գործունեությունը և նվազեցնել նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում, հատկապես՝ ազգային ինքնության, պատմական հիշողության և նվիրագործված արժեքների պահպանման հարցում»։

Խոսելով իշխող կուսակցության նախընտրական ծրագրում ներառված՝ Եկեղեցու հոգևոր պետի հեռացման և այլ գործողությունների նախատեսումով, այսպես կոչված, «բարենորոգման» օրակարգի մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է․ «Հոգևոր կյանքի վերաբերյալ նման մոտեցումը հակասահմանադրական է ու դատապարտելի, հակասում է մեր Սուրբ Եկեղեցու կանոնական սկզբունքներին և ուղղակի միջամտություն է Եկեղեցու ինքնակառավարմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Արհեստածին «բարենորոգման» ծրագիրը կեղծ օրակարգ է։ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով՝ ուղեկցվելով նաև բացահայտ զրպարտություններով ու կեղծիքներով։ Եկեղեցու բարեփոխությունը մշտական ներքին գործընթաց է՝ հիմնված բացառապես Եկեղեցու՝ դարերով ամրագրված կանոնակարգերի վրա, վավերացված եկեղեցական ժողովական մարմինների կողմից։ Ուստի, պիտի ամեն ջանք ի գործ դնենք պաշտպանելու մեր Սուրբ Եկեղեցու պատմականորեն կանոնակարգված, ինչպես և ՀՀ օրենսդրությամբ, միջազգային հռչակագրերով երաշխավորված իրավունքները և կանխելու Եկեղեցու կյանքում այսօրինակ վտանգավոր նախադեպերի ստեղծումը»։

Դիմելով հոգևոր սպասավորներին, Նորին Սրբությունը հաստատել է, որ առկա փորձությունները պետք է հաղթահարել արժանապատվորեն, եկեղեցական կանոնների անշեղ հարգումով ու կարգապահությամբ, Սուրբ Եկեղեցու և նախնյաց ավանդների նկատմամբ հավատարմությամբ։

«Ամենքս այսօր պարտավորությունն ունենք առաջին հերթին Եկեղեցու մարմինը անխաթար, ամբողջական ու միասնական պահելու և թույլ չտալու, որ արտաքին միջամտություններով պառակտվի Եկեղեցին։

․․․Մայր Տաճարի խորանի առջև կատարած ուխտի հանդեպ հավատարմությունը պետք է առաջնորդի ամենքիս մեր բոլոր որոշումներում և քայլերում, որպեսզի Եկեղեցին, անսասան իր կոչման մեջ, հավետ լինի անլռելի կոչնակը աստվածահաճո կյանքի, քաջարի ջատագովը արդարության ու ճշմարտության, աննկուն պաշտպանը Քրիստոսի հետևորդների շահերի և իրավունքների։ «Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք», - պատգամում է առաքյալը (Ա Կորնթ․ 16․13)։ Այս գիտակցությամբ շարունակեք հովվական խնամք տանել և հոգալ կարիքները մեր ժողովրդի զավակների, քաջալերել ընթանալ աստվածսիրության շավիղներով, մերժել ազգավնաս գաղափարներն ու գործողությունները», - նշել է Նորին Սրբությունը՝ մաղթելով քահանա հայրերին ազգօգուտ ու բարեբեր ծառայություն և բարձրորեն գնահատելով այս դժվարին օրերին նրանց դրսևորած քաջարի ոգին, հաստատակամությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցում կանոնականության ու միության պահպանման նկատմամբ։

Վերջում Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Տերը խաղաղության ու ապահովության մեջ պահի հայրենի երկիրն ու աշխարհասփյուռ հայությանը և անսասանություն ու հավետ պայծառություն շնորհի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ապա Ժողովի ընթացքում «Եկեղեցում առկա հիմնախնդիրների վերհանումը» զեկույցով հանդես է եկել Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանը, իսկ «Համացանցային քարոզչության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը» զեկույցով՝ Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Տաճատ քահանա Բարսեղյանը։

Ներկայացված բանախոսությունների շուրջ ծավալվեցլ են քննարկումներ, եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ հովվական ծառայության առավել արդյունավորման առնչությամբ։

Ժողովը փակվել է «Պահպանիչ» աղոթքով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ