Չեմ հերքի, որ հեռանալու հավանականությունը կա․ Սպերցյանը նշել է, թե որ դեպքում չի լքի «Կրասնոդարը»
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը նոր հայտարարություն է արել ռուսական ակումբում իր ապագայի վերաբերյալ։
Ավելի վաղ ֆուտբոլիստը չէր բացառել, որ հնարավոր է՝ արդեն անցկացրել է իր վերջին հանդիպումը «ցուլերի» կազմում՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչում Մոսկվայի «Սպարտակի» դեմ կայացած խաղին (1-1, 4-3 11-մ․)։
«Չեմ հերքի, որ հեռանալու հավանականությունը կա։ Կտեսնենք։ Ես տրամադրված եմ ինչպես տեղափոխվելուն, այնպես էլ այստեղ մնալուն և պայքարը շարունակելուն, եթե նոր առաջարկներ չլինեն»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։
Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանում Սպերցյանն անցկացրած 42 հանդիպումներում դարձել է 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հայաստանի հավաքականի առաջատարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



