«Միլան»-ը հեռացրել է գլխավոր մարզչին և երեք տնօրենի
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Ա Սերիան ներկայացնող «Միլանը» հայտարարել է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պաշտոնանկության մասին։
Մասնագետը հեռացվում է պաշտոնից այն բանից հետո, երբ առաջնության վերջին տուրում «ռոսոներիները» բաց թողեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը՝ մրցաշրջանն ավարտելով 5-րդ հորիզոնականում:
Սակայն միլանյան ակումբի ղեկավարությունը որոշել է աշխատանքից ազատել ոչ միայն գլխավոր մարզչին։ Անհաջող մրցաշրջանից հետո Ալեգրիի հետ միասին պաշտոններին հրաժեշտ են տալիս նաև սպորտային տնօրեն Իգլի Տարեն, գլխավոր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին և տեխնիկական տնօրեն Ջեֆրի Մոնկադան։
Իտալիայի առաջնության վերջին տուրի արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին «Ռոման» ու «Կոմոն»՝ միանալով «Ինտերին» և «Նապոլիին»։
Այսպիսով՝ «Միլանն» ու «Յուվենտուսը» հաջորդ մրցաշրջանում կմնան առանց եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի։
Հետևեք մեզ՝ այստեղ



