Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կրթության ոլորտը դիմավորում է բազմաբովանդակ ծրագիր

ԲԼՈԳ

Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հանրակրթության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ: Դրանք ուղղված են կրթության որակի բարելավմանն ու մատչելիության բարձրացմանը: 

Եթե մի փոքր հետ նայենք, կարող ենք փաստել, որ նախորդ տարիներին ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք որոշ չափով կրճատել են ոլորտում առկա խնդիրները: Այնուամենայնիվ ոլորտում առկա խնդիրները մեկ օրում լեւծել հնարավոր չէ:

Նախորդ տարիներին ընդունվել են ներառական կրթությունը հանրակրթական դպրոցներում և ներկայումս ներառական կրթություն իրականացվում է հանրապետության 182 հանրակրթական դպրոցներում: Բացի դա

Օրենքով սահմանվել են նաև հատուկ դպրոցներում և ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներում պետական աջակցությունից օգտվելու իրավունք ունեցող ԿԱՊԿՈՒ երեխաների 6 խմբերը: Հարկ է նշել հատկապես այն, որ այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում նաև կրճատվել է հատուկ դպրոցների թիվը: Հատուկ կրթության համակարգում գործող 52 հատուկ դպրոցների փոխարեն, որտեղ նախկինում սովորում էր շուրջ 10000 երեխա ներկայումս գործում է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, որտեղ 2014-2015 ուսումնական տարում սովորել է շուրջ 2300 երեխա, և որոնցից գիշերել է մոտ 30%-ը:

Իհարկե այս ամենն բավականին լավ է և խոսում է ոլորտի առաջընթացի մասին, սակայն դեռևս մնացել են որոշակի չլուծված խնդիրներ: Որպես օրինակ այս պահին գոյություն չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ հայտնաբերման ու հաշվառման համակարգ:

Բացի դա ամբողջական չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության վերաբերյալ տվյալները: Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունները կենտրոնացված են առանձին մարզերում քաղաքներում, մինչդեռ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ կան ՀՀ ողջ տարածքում, և դա խոչընդոտում է կրթության հասանելիությանը:

Կան խնդիրներ որոնց չեմ անդրադառնում: Ինչևէ այս ամենը հաշվի առնելով որոշվել է հավանություն տալ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողու-թյունների պլանին և ժամանակացույցին:

Ծրագրի միջոցով նախատեսվում է բարձրացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մատչելիությունն ու որակը:

Կկիրառվի երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Ինչ է դա իրենից ներկայացնում: Օրենքի կիրառման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից:

Կրթության զարգացման ռազմավարական նպատակին հասնելու համար մինչև 2015 թվականը սահմանվել են նպատակադրումներ, որոնք վերաբերում են նաև հատուկ կրթությանը, այն է՝ տարրական և միջին դպրոցում համախառն ընդգրկվածությունը հասցնել 99%-ի, ընդլայնել դպրոցահասակ երեխաների (ներառյալ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող), ազգային փոքրամասնությունների և խոցելի մյուս բոլոր խմբերի երեխաների` որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ բոլոր հանրակրթական դպրոցներում:

Սա բարեփոխման ծրագրի մի մասն էր, սակայն այսքանից էլ երևում է, որ այն իրենից ներկայացնում է խնդիրների լուծմանն ուղղված արդյունավետ մեխանիզմ: Ենթադրում եմ, որ նոր ծրգարով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնդիրները մինիմալի կհասնի:

Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներըՈւկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1,300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ մեկ մարդ մահացել էՍպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԻրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Քիչ առաջ ջրшսուզшկները Փամբակ գետում հայտնաբերեցին 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մшրմինըՋրասուզակները Պրիմորյեում երեխայի դիակ են հայտնաբերելՊեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՉինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգությունԹուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը. ԶԼՄՍաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը և Մակրոնը քննարկել են տարածաշրջանային լարվածության դեէսկալացիանԹուրքիայի արևմտյան հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրության և օծման 31-ամյակըԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ ԱՄՆ-ում ներկայացվել է երկրի 250-ամյակին նվիրված հուշանձնագրի սահմանափակ շարքը՝ Թրամփի դիմանկարովՆոր դեղամիջոցն առաջին անգամ օգնել է մասամբ վերադարձնել լուսազգայունությունը ժառանգական կուրության դեպքումԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. ՊուտինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում են ռեկորդային պարտքերը, գնաճը և արհեստական բանականության բումը. BISՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՄրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Մահվան ելքով վրաերթ ԵրևանումՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու ՍոբյանինըՎարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել է